10 հետաքրքիր փաստ ծաղիկների մասին
Իսկ դուք գիտեի՞ք, որ ծաղիկները դինոզավրերից էլ հին են։ Այո, այս զարմանահրաշ ու գեղեցիկ արարածները 500 մլն տարի մեծ են շատերիս հետաքրքրող դինոզավրերից։ Ծաղիկների մասին գոյություն ունեն բազում գրքեր ու հոդվածներ, որոնք պարզաբանում են դրանց ծագումնաբանությունը, տեսակներն ու նույնիսկ բուժիչ հատկությունները։ Այս գրառմամբ անդրադարձել ենք ծաղիկների մասին 10 հետաքրքիր փաստերի, որոնք կընդլայնեն Ձեր պատկերացումը՝ ծաղիկներ ընտրելիս։
Փաստ 1
Առաջին խոլորձները հասցրել են տեսնել դինոզավրերին։ Չհեռանալով թեմայից, եկեք պատկերացնենք, որ մեզ հայտնի ու շատերիս կողմից նախընտրելի խոլորձների նախնիներն ապրել են հենց այն ժամանակաժրջանում, երբ Երկիր մոլորակով շրջում էին հսկայական դինոզավրերը։ Տպավորիչ է, այնպես չէ՞:
Սա խոլորձների վերաբերյալ տրամադրում է ավելի լայն պատկերացում, չէ՞ որ դինոզավրերը ողջ էին միլիոնավոր տարիներ առաջ և մինչև այսօր նրանք շատերիս համար թվում են հեքիաթ։ Այսպիսով, խոլորձների ընտանիքը գոյություն ունի արդեն 145 միլիոն տարի, իսկ մեզ հասանելի է ամենավերջին և ամենագեղեցիկ սերունդը, որը կարող եք պատվիրել Մոն Ամի ծաղիկի խանութ - սրահից։
Փաստ 2
Ծաղիկներն ունեն ամենաբազմազան չափսերը, որոնք հայտնի են սկսած մեկ միլիմետրից մինչև մեկ մետրը։ Այսինքն, գոյություն ունեն ծաղիկների տեսակներ, որոնք երբևէ չենք նկատել՝ փոքր չափսերի պատճառով։ Այս փաստը իմանալուց հետո, համոզված ենք, որ շատերս սկսել ենք ավելի մեծ ուշադրություն դարձնել շրջակա միջավայրին՝ փոքրիկ գեղեցիկ ծաղիկներ նկատելու նպատակով։
Մեկ մետրանոց ծաղիկների բույրը երբեմն կարող է հիշեցնել պանրի հոտի, իսկ դրանց քաշը կարող է լինել 10-ից 11 կիլոգրամ։
Փաստ 3
Շատերիս հայտնի սպիտակ ծաղիկներն ի սկզբանե չունեն գույն, իսկ նրանց թերթերի սպիտակությունը պայմանավորված է արևի լույսով, որը նրանք արտահայտում են՝ սեփական երանգը չունենալու պատճառով։
Գոյություն չունեն նաև սև ծաղիկներ, իսկ շատերիս հանդիպած տարբերակները հիմնականում մուգ մանուշակագույն են կամ մուգ կարմիր։ Այսինքն, ծաղիկները կարող են ունենալ ամենատարբեր երանգներն ու գունային գամմաները՝ բացի սպիտակից և սևից։
Փաստ 4
Բոլոր ծաղիկների թերթերն ունեն որոշակի հետքեր, որոնք տեսանելի են միայն միջատներին։ Ահա, թե ինչու են միջատներն ընտրություն կատարում՝ ծաղիկների վրա նստելուց առաջ։
Փաստ 5
Որոշ ծաղիկներ կարող են քայլել։ Այո, դուք ճիշտ կարդացիք՝ քայլել։ Տարածական տեխնոլոգիաների և հեռակառավարման կենտրոնում ամերիկացի գիտնականները պարզել են, որ ծաղիկներն ունակ են տեղաշարժվել, ինչը պայմանավորված է նրանց գոյատևելու բնազդի հետ։
Փաստ 6
Ծաղիկների միջոցով կարելի է հասկանալ, թե ժամը քանիսն է։ Բոլորիս հայտնի է այն փաստը, որ որոշ թարմ ծաղիկներ երեկոյան ժամերին փակում են իրենց թերթերը։ Սակայն, գոյություն ունեն ծաղիկներ, որոնք դա անում են օրվա հատուկ ժամերին։ Օրինակ՝ Եղերդակն իր թերթերը բացում է արևածագից մի քանի րոպե առաջ։
Այս միտումով էլ, 17-րդ դարում Շվեդիան ստեղծեց ծաղկային ժամացույց, որը պատրաստված էր ծաղիկների հատուկ տեսակից և աշխատում էր միայն արևային օրերին։
Փաստ 7
Որոշ ավստրալիացի և ամերիկացի գիտնականներ պարզել են, որ ծաղիկներն ունեն համակցված նյարդային համակարգ և կարող են միմյանց զգուշացնել հնարավոր վտանգի մասին։ Սա կարող ենք ընդունել ինչպես հաղթանակ, այնպես էլ տրավմատիկ ունակություն, քանզի ծաղիկներն ունակ են իրազեկվել վտանգի մասին, բայց չեն կարող կասեցնել այն։
Փաստ 8
Հողի բնույթի և որոշակի հանքանյութերի առկայության մասին կարելի է տեղեկանալ այդ տարածքում աճող ծաղիկների տեսակով։ Օրինակ, կարմիր երեքուկն ու իշառվույտն աճում են չեզոք և բարձր ալկալային հողերում, իսկ գորտնուկներն ու մանուշակները՝ թթվային հողերում։ Մանուշակները մատնանշում են հողում ցինկի բարձր մակարդակը։
Փաստ 9
Ծաղիկները կարող են խոսել։ Այո, ծաղիկներն ունեն իրենց սեփական լեզուն, որը մեզ հայտնի է Ֆլորիոգրաֆիա (բուսաբանություն) անվամբ։ Այն պնդում է, որ յուրաքանչյուր ծաղիկ արտահայտում է ինչ-որ իմաստ։ Օրինակ վարդերը՝ սեր ու ջերմ զգացմունքներ։ Իսկ խոլորձները՝ հասուն գեղեցկություն ու բանիմացություն։ Գիտության այս ճյուղը նաև մեծ ուշադրություն է դարձնում ծաղիկների երանգներին, որը ևս ազդում է ծաղիկների նշանակության վրա։ Օրինակ՝ կարմիր ծաղիկներն արտահայտում են սեր և կիրք, մինչդեռ սպիտակները՝ ազնվություն և արդարություն։
Փաստ 10
Որոշ ծաղիկներ կարող են արժենալ մի ամբողջ ունեցվածք։ Սա պայմանավորված է նրանց տեսակով, գույնով ու հազվադեպությամբ։
Ամփոփում․ Ծաղիկները Հայաստանում
Մեզ հայտնի այս գեղեցիկ բույսերն արդեն դարեր շարունակ վայելում են ամբողջ աշխարհի ուշադրությունը։ Նրանք գունավոր են ու տարբերվող՝ ինչպես տեսքով այնպես էլ խորհդանիշներով։ Այսպիսով, Ձեզ հետաքրքրող տեսակը կարող եք ձեռք բերել Մոն Ամի մասնագիտացված խանութ - սրահից, որտեղ նաև գործում է ծաղիկների առաքում՝ Ձեր հարմարավետության համար։