Եղևնիները զարդարելու արվեստը

Ամանորն արդեն մոտ է, սա նշանակում է, որ աշխարհի տարբեր երկրներում եղևնիներն արդեն իսկ զարդարված են տոնական շունչը մատնանշող զարդարանքներով։ Իսկ թե ինչպես է եղևնին դարձել Ամանորյա գլխավոր զարդարանք և թե ինչ դեր ունեն ծաղկի խանութներն այս դարավոր ավանդույթը կյանքի կոչելու գործում, կպատմենք ստորև։

 

Մշտապես կանաչ ավանդույթը

Եղևնիները մշտադալար ծառեր են, որոնք մեծ ուշադրության են արժանանում հատկապես ձմռան ընթացքում։ Այս ծառերի օգտագործման ավանդույթը գալիս է դեռ հին ժամանակներից, երբ մշտադալար ծառերը համարվում էին կյանքի և վերածննդի հզոր խորհրդանիշներ։

 

Հռոմեացիների ազդեցությունը մշտադալար ծառերի վրա

Հին Հռոմում յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին նշվում էր Սատուրնալիա փառատոնը, ինչի ընթացքում հռոմեացիներն իրենց բնակարանները լցնում էին կանաչ իրերով, ծառերով և ծաղիկներով։ Հենց այս տոնի ընթացքում էլ եղևնիները սկսեցին օգտագործվել հռոմեացիների կողմից, քանզի ի տարբերություն այլ ծառերի՝ դրանք կանաչ էին նույնիսկ դեկտեմբեր ամսին։

Հռոմեացիները կարծում էին, որ կանաչ ճյուղերը բերում էին հաջողություն և խորհրդանշում նոր կյանքի սկիզբը՝ հատկապես ձմեռային արևադարձի ժամանակ։ Կարող ենք ասել, որ այս տոնակատարությունը սկիզբ է դրել մեր օրերում եղևնի զարդարելու ավանդույթին։

 

Եգիպտացիների ազդեցությունը մշտադալար ծառերի վրա

Ինչպես հին Հռոմում, այնպես էլ հին Եգիպտոսում՝ եղևնիներն ունեին սուրբ նշանակություն։ Եգիպտացիները հավատում էին կյանքի հավերժությանը, և մշտադալար բույսերի օգտագործումը կրոնական արարողություններին և տոնակատարություններին արտացոլում էր նրանց հավատքը ֆիզիկական գոյության սահմաններից դուրս կյանքի շարունակականության նկատմամբ: Կանաչը դիտարկվում էր որպես հավիտենական կյանքի խորհրդանիշ։

 

Մարտին Լյութերի ազդեցությունը եղևնիների վրա

Մշտադալար ծառի վերածումը ժամանակակից տոնածառի՝ հաճախ վերագրվում է Մարտին Լյութերին: Ըստ լեգենդի՝ Լյութերը ոգեշնչվել է ձմեռային զբոսանքի ժամանակ մշտադալար ծառի ճյուղերի միջով փայլող աստղերի գեղեցկությամբ: Տեսարանի կախարդական հատկություններից ապշած՝ նա իր տուն է տարել մի եղևնի և զարդարել այն մոմերով ու կրկնել աստղալից երկնքի պատկերը։ Հենց այսպես էլ սկիզբ է առել մշտադալար ծառը տոների ընթացքում զարդարելու սովորույթը։

 

Մշտադալար ծառերի զարդարումը Գերմանիայում

Գերմանիայում այս ծառերը սկսեցին զարդարվել 16-րդ դարում, երբ գերմանացիները ծառի տեսակը սկսեցին զարդարել մրգերով, ընդեղենով և այլ զարդարանքներով։ Իսկ ծառերի զարդարման գլխավոր նպատակը սեզոնային տոների նշումն էր։

Այնուհետև այս սովորույթը տարածում գտավ ամբողջ Եվրոպայում, և շուտով բազում երկրներ եղևնիները զարդարում էին ամենատարբեր իրերով՝ որպես Ամանորի գլխավոր խորհրդանիշ։

 

Ամանորյա եղևնիներ և նոր միտումներ

Ժամանակի զարգացման հետ մեկտեղ զարգացել է նաև զարդարված եղևնու արմատավորված խորհրդանիշը։

Մոմերի, զարդանախշերի և արդեն՝ էլեկտրական լույսերի միավորումը մշտադալար ծառը վերածեց տոնական ուրախության շլացուցիչ ցուցադրության` դարձնելով այն շատ ընտանիքների Ամանորյա գլխավոր զարդարանքը։

 

Ինչպես գեղեցիկ զարդարել տոնածառը

Տոնական լույսերի հետ մեկտեղ եղևնիները ձեռք են բերել զարդարման ավելի ստեղծարար միտումներ, որոնցից շատերն ընդգրկում են ծաղիկների այս կամ այն կոմպոզիցիաները։ Այսպիսով, ահա մի քանի օրինակներ, որտեղ ծաղիկներն օգտագործվում են որպես եղևնու զարդարման տարր։

       Սոճու կոն և ծաղիկներ․ Եղևնիների զարդարումն արտահայտվում է անհատական մոտեցմամբ, ինչի ընթացքում բազում եղևնիներ ձեռք են բերում ամենազանազան ոճերը։ Հաշվի առնելով այս հնարավորությունը, այս տարի ձեր տոնածառի զարդարման կարևոր մասնիկ կարող եք դարձնել սոճու կոների և ծաղիկների կոմպոզիցիաների համադրությունները։ Օրինակ սոճու կոնը կարող եք օգտագործել կարմիր վարդերի հետ, որոնք համադրվելով կանաչ ծառի հետ՝ կստանաք Ամանորվա ամենահայտնի երկու գույները՝ կանաչը և կարմիրը։ Իսկ վերջնական տեսքը կարող եք ապահովել տոնական լույսերով։

       Սառած ծաղիկներ և եղևնի․ Ձնեպատ եղևնիներ պատկերացնելիս, շատերս վերհիշում ենք Ամանորյա հին մուլտերը, որտեղ փարթամ եղևնիները ծածկված էին ճերմակ ձյան նուրբ շերտով։ Իսկ ի՞նչ կլինի, եթե մուլտերի աշխարհը տեղափոխենք դեպի իրականություն։ Օրինակ, տոնածառը կարող եք զարդարել ձեր նախընտրած ծաղիկներով և օգտագործել արհեստական ձյան փաթիլներ՝ այն ձնեպատ դարձնելու համար։

Ձեր ոճն արտահայտելու համար կարող եք օգտագործել զանազան ժապավեններ, նոր տարին խորհրդանշող բազում զարդարանքներ և ամենաթարմ ու հարուստ գույներով ծաղիկներ, որոնք ոչ միայն գեղեցիկ տեսք կհաղորդեն բնակարանին և եղևնուն, այլ տարածքը կլցնեն թարմ և անուշաբույր բուրմունքներով։

 

Ամանորյա զարդարված եղևնիներ և դիզայնի խանութ

Ամանորը ոչ միայն երկար սպասված տոն է, այլև նոր սկզբի խորհրդանիշ։ Իսկ ձեր նոր սկիզբը կարող եք սկսել փորձելով նոր գույներ, ոճեր և ձևավորումներ։ Ձեր եղևնուն հաղորդելով նրբագեղություն և հմայք` այն կդարձնեք ուշադրության էպիկենտրոնը՝ ընտանիքի անդամների և ընկերների համար։

Ձեր նախընտրելի ծաղիկները կարող եք ձեռք բերել այցելելով Մոն Ամի մասնագիտացված ծաղկի սրահ, կամ պատվեր կատարելով խանութ-սրահի կայքից, որտեղ հասանելի է ծաղիկների ամբողջական տեսականին։