Տանը թարմ ծաղիկներ ունենալու առավելությունները

Բնակարանում թարմ ծաղիկները տրամադրում են բազում առավելություններ, ներառյալ հաճելի մթնոլորտն ու գեղեցիկ տեսքը։ Դրական էմոցիաներ պարգևելու շնորհիվ թարմ ծաղիկներն ունակ են միջավայրին հաղորդել ավելի լավ տրամադրություն։ Հենց այս նպատակով էլ, բազում դիզայներներ ծաղիկներ են ներառում իրենց նախագծերում՝ ընտրելով համապատասխան գույները և, իհարկե, հաշվի առնելով ընտանիքի անդամների նախընտրությունները։

Բնակարանում ծաղիկներ կարող եք ներառել նաև դուք, դրանով իսկ տարածքին տրամադրել թարմություն և նրբաճաշակություն։

Թարմ ծաղիկների առավելությունները բնակարանում․ Ծաղիկների առաքում Երևանում

Գաղտնիք չէ, որ բույրն ունի ուժեղ աղդեցություն մեր ընկալման վրա։ Այսինքն, թե ինչ կարծիք կկազմենք ինչ-որ տարածքի մասին, կամ ինչքան հարմարավետ կզգանք մեզ այդ տարածքում՝ մեծապես փոխկապակցված է բույրի գործոնի հետ։ Այս հարցում թարմ ծաղիկները կարող են օգտակար լինել, քանզի նրանք մշտապես տարածքում ապահովում են թարմ և հաճելի բույր, որոնք ոչ միայն բարձրացնում են տրամադրությունը, այլ նաև մեզ թույլ տալիս մտածել և զգալ ավելի առույգ։ Այսպիսով, բնակարանում թարմ ծաղիկներ ինտեգրելիս տարածքը ձեռք է բերում ավելի գեղեցիկ տեսք և նպաստում մեր դրական ինքնազգացողությանը։

Սա պայմանավորված է նրանով, որ ֆոտոսինթեզի ընթացքում ծաղիկներն արտադրում են թթվածին, որը մաքրում է օդն ու ստեղծում ավելի առողջ միջավայր։

Ծաղիկների ընտրության հարցում մեծ դեր ունի նաև մեր անձնական նախընտրությունը, որը ձևավորվում է ըստ բնակարանի գունային գամմայի, ծաղիկների տեսակի, բույրի և նրանց զարդարված տեսքի։ Քանզի կարող ենք ընտրել ինչպես հատով ծաղիկ՝ որևէ անկյունում տեղադրելու համար, այնպես էլ ընտրել ծաղկային կոմպոզիցիա՝ հյուրասենյակի կենտրոնում տեղադրելու համար։ Այս հարցում կարող ենք խորհրդակցել մասնագետների հետ՝ այցելելով Մոն Ամի մասնագիտացված ծաղկի սրահ՝ հասկանալու համար մեր բնակարանին բնորոշ ծաղիկների տեսակներն ու նրանց գույները։ Ի դեպ, ծաղկի խանութը նաև իրականացնում է առաքում՝ Երևանի տարածքում։

 

Բնակարանի ո՞ր հատվածում կարելի է տեղադրել գեղեցիկ ծաղիկներ

Ծաղիկները կարող են դրվել բնակարանի տարբեր անկյուններում։ Ահա մի քանի գործոններ, որոնք օգտակար կլինեն այս հարցում։

  • Հյուրասենյակ․ Ծաղիկները հիմնականում դրվում են հյուրասենյակներում, որտեղ էլ արտահայտում են իրենց գեղեցկությունը, մաքրում օդը և տարածքը դարձնում ավելի հյուրընկալ։ Այսպիսով, հյուրասենյակի համար կարող ենք ընտրել յուրահատուկ տեսք ունեցող ծաղիկներ, որոնք նաև կբարձրացնեն տարածքի նրբագեղությունը, օրինակ՝ խոլորձներ, գունավոր վարդեր կամ կակաչներ։

  • Խոհանոց կամ ճաշասենյակ․ Ծաղիկները նաև տարածված ընտրություն են ճաշասենյակներում և խոհանոցներում դրվելու համար։ Այս տարածքներում հիմնականում տեղադրվում են սեզոնային ծաղիկներ՝ տրամադրությունը բարձրացնելու և թարմ լիցքեր հաղորդելու համար։ Այսպիսով, խոհանոցի կամ ճաշասենյակի համար ծաղիկներ ընտրելից հարկավոր է ընտրել ավելի պարզ կոմպոզիցիաները, որոնք ոչ այդքան մեծ են և հեշտությամբ կարող են տեղադրվել սեղանի վրա՝ առանց գրավելու շատ տարածք։

  • Միջանցք․ Սա բնակարանի այն տարածքն է, որն ամենաառաջինն է աչքի ընկնում։ Այդ իսկ միտումով էլ, շատերը ծաղկային կոմպոզիցիաներ տեղադրում են նաև միջանցքում։ Բացի այդ, միջանցքը միավորում է բնակարանի բոլոր տարածքները, իսկ թարմ ծաղիկների առկայությունն ապահովում հաճելի զգացում՝ բնակարանում տեղաշարժվելիս։

  • Ննջասենյակ․ Այս տարածքում ծաղիկների առկայությունն ավելի շատ մեզ համար է՝ բնակարանում ապրողների։ Ննջասենյակի համար ծաղիկներ ընտրելիս կարող ենք ընտրել հանգստացնող բույր ունեցող տարբերակները, որոնք ննջասենյակը կթարմացնեն և կօգնեն անմիջապես հանգստանալ՝ կտրվելով առօրյա հոգսերից։

Այսպիսով, բնակարանի յուրաքանչյուր անկյունում ծաղիկները կարող են ստեղծել ավելի նրբագեղ և թարմացնող միջավայր։ Իսկ տեղադրման ընթացքում կարող ենք ընտրել մեր նախընտրելի գույները և ծաղիկների տեսակները։

 

Ինչպե՞ս պահպանել ծաղիկների թարմությունը

Բնակարանում ծաղիկները թարմ պահելու համար անհրաժեշտ է պարբերաբար փոխել ծաղիկների ջուրը, լվանալ ծաղկամանը, ինչպես նաև կտրել ծաղիկների եզրերը՝ ջուրն ավելի լավ կլանելու համար։

Ահա այս պարզ քայլերի շնորհիվ կարող ենք վայելել թարմ ծաղիկների ուշագրավ ներկայությունը մեր բնակարանում։

 

Ամփոփում. Ծաղիկները Հայաստանում

Բնակարանում ծաղիկները ստեղծում են ավելի հաճելի միջավայր՝ ինչպես հյուրերի, այնպես էլ մեզ համար։ Այսպիսով, ծաղիկների ինտեգրումը մեր բնակարաններում մշտապես լավ որոշում է։ Իսկ մեր նախընտրելի ծաղիկների տեսակներն ու կոմպոզիցիաները կարող ենք ձեռք բերել Մոն Ամի ծաղկի մասնագիտացված խանութ-սրահից։