Ծաղկեփունջ՝ ղեկավարին, կոլեգային, գործընկերոջը

Ծննդյան տարեդարձներհաճելի առաջընթացներնոր համագործակցություններ և ավելին։ Աշխատանքային միջավայրում նույնպեստեղի են ունենում իրադարձություններորոնք կարելի է նշելկամ շնորհավորել։ Նման դեպքերում իրենց անփոխարինելի դերն ունեն գեղեցիկ ծաղիկներն ու ծաղկային կոմպոզիցիաները՝ ունակ բարձրացնելու տրամադրությունը և ոգեշնչելու՝ գրանցելու նոր հաջողություններ։ Այսպիսովստորև կուսումնասիրենք բիզնես ծաղկեփնջերի ազդեցությունըիսկ հետո՝ ծաղիկների կոմպոզիցիաների մի քանի տեսակներորոնք կարող եք նվիրել ղեկավարինկոլեգային և գործընկերոջը։

 

Ի՞նչ է բիզնես ծաղկեփունջը

Բիզնես ծաղկեփունջը սովորական ծաղկային կոմպոզիցիա չէ, որը կարող եք ձեռք բերել պարզապես այցելելով որևէ ծաղիկի խանութ։ Այն զգուշորեն ընտրված ծաղիկների հավաքածու է, որը մատնանշում է անձի ճաշակի հանդեպ Ձեր ուշադրությունը և նրա հանդեպ Ձեր հարգալից վերաբերմունքը։ Կարելի է ասել, որ բիզնես ծաղկեփնջերը համատեղում են կորպորատիվ ոճը և անձի սեփական նախընտրությունը՝ ծաղիկների հարցում։

 

Ինչո՞ւ նվիրել բիզնես ծաղկեփունջ

Բիզնես ծաղկեփունջ ստանալու համար ծաղկավաճառները կենտրոնանում են հենց նրբագեղ ծաղիկների վրա։ Օրինակ՝ եթե հասարակ ծաղկեփունջ կարելի է ստանալ ծաղիկների գրեթե յուրաքանչյուր տեսակից, ապա գեղեցիկ բիզնես ծաղկեփնջերը պահանջում են ավելի աչալուրջ մոտեցում, քանզի դրանք կարող են ստեղծել նոր կապեր կամ բարելավել արդեն իսկ գոյություն ունեցող կապերը։ Դրանք նաև կարող են դրական հարաբերություններ ստեղծել ղեկավարների, կոլեգաների և գործընկերների միջև։

 

Ինչպե՞ս ընտրել բիզնես ծաղկեփունջ

Այս ծաղկեփնջերը ճիշտ ընտրելու համար կարող եք հաշվի առնել մի քանի գործոններ, որոնք կքննարկենք ստորև։

 

Բրենդի կորպորատիվ գույները

Սա առաջին գործոններից է, որը կարող եք հաշվի առնել։ Գաղտնիքն այն է, որ ճիշտ ընտրված ծաղիկների կամ դրանց փաթեթավորման գույները կարող են էապես փոխել ծաղկի ընդհանուր տեսքը՝ տալով դրան ավելի կորպորատիվ տեսք։

 

Ծաղկեփունջ նվիրելու նպատակը

Ծաղկեփնջի տեսքը կարող եք հարմարեցնել իրադարձության թեմատիկայի հետ, որոնք կարող են լինել տարբեր։ Այս դեպքում կկարողանաք արտահայտել իրադարձության հանդեպ Ձեր ուշադրությունը։ Օրինակ՝ պաշտոնական իրադարձությունների դեպքում, կոլեգաներին, գործընկերներին կամ ղեկավարներին կարող եք նվիրել ավելի նրբագեղ ծաղիկներ՝ խոլորձ կամ լիզիանտուս։ Ավելի հասարակ բնույթի իրադարձությունների համար կարող եք ընտրել կալլա կամ ալստրոմերիա, իսկ օրինակ ծննդյան տարեդարձի դեպքում կարող եք նվիրել կակաչներ կամ դասական վարդեր՝ որպես շքեղ ծաղկեփունջ։

 

Իրադարձության սեզոնը

Ձեր բիզնես ծաղկեփնջին ավելի թարմ տեսք տալու համար կարող եք ընտրել սեզոնային ծաղիկներ։ Իսկ եթե ցանկանում եք ծաղկեփնջում ներառել թարմ և ոչ սեզոնային ծաղիկներ, ապա հոգ չէ, քանի որ Մոն Ամի ծաղիկների խանութ-սրահում հասանելի են ոչ սեզոնային ամենահրապուրիչ ծաղիկները։ Բացի այդ, խանութ-սրահն իրականացնում է ծաղիկների առաքում՝ Ձեր ծաղիկներն ապահով կերպով Ձեզ հասցնելու համար։

 

Ծաղիկների նշանակությունը

Ըստ Ֆլորոգրաֆիայի (ծաղիկների լեզու)՝ յուրաքանչյուր ծաղիկ ունի ինչ-որ նշանակություն և դրանք միմյանց նվիրելուց կարելի է արտահայտել ամենատարբեր զգացմունքները։ Եթե ցանկանում եք ներառել այս գաղափարը Ձեր բիզնես ծաղկեփնջի մեջ, ապա կարող եք ընտրել վարդագույն վարդեր կամ քրիզանտեմներ, որոնք արտահայտում են շնորհակալության և հարգանքի զգացում։

 

Ծաղիկների ձևավորման ոճը

Մեծ նշանակություն ունի, թե ինչպիսի ձևավորում կընտրեք Ձեր բիզնես ծաղիկների համար։ Քանի որ, այս գործոնը նաև կմատնանշի Ձեր սեփական ճաշակն ու իրադարձության հանդեպ Ձեր վերաբերմունքը։ Չնայած անհատական ճաշակի, ծաղիկների նշանակության ու նրանց գույների ընտրությանը, հարկ է ուշադրություն դարձնել նաև ծաղկեփնջի ձևավորմանը։ Այս դեպքում կարող եք ընտրել նվազագույն զարդարումը և խուսափել ծաղկեփնջի մեջ հավելյալ բույսեր տեղադրելուց։ Օրինակ՝ կարող եք ընտրել միայն մեկ տեսակի ծաղիկներ, որոնք ինչպես նրբագեղ են, այնպես էլ ֆորմալ։

 

Մասնագիտացված խորհրդատվություն

Քանի որ, բիզնես ծաղկեփունջն ունի կարևոր դեր՝ ինչպես կորպորատիվ, այնպես էլ բիզնես իրադարձությունների ժամանակ, կարող եք նաև ստանալ մասնագիտացված խորհրդատվություն։ Հաճախ, նման ծաղկեփունջն անհրաժեշտ է սեղմ ժամկետներում, սակայն հապճեպ որոշում կայացնել չեք ցանկանում։ Այս դեպքում նույնպես, կարող եք այցելել ծաղիկի խանութ 24/7՝ Մոն Ամիի վեբ կայքի միջոցով, որտեղ ցուցադրված են ծաղկի խանութի ամբողջ առկա տեսականին։

Այսպիսով, բիզնես ծաղկեփունջի ամբողջ գաղափարը մասնագիտացված և զգուշորեն ստեղծած համադրությունն է, որտեղ կարելի է ընդգրկել ինչպես ստացողի անհատական ոճը, այնպես էլ Ֆլորոգրաֆիայի նուրբ գաղափարը։

 

Ամփոփում

Հաշվի առնելով տեխնոլոգիայի դերը ժամանակակից կյանքում, բիզնես ծաղկեփունջ ձեռք բերելիս նույնպես, կարող եք օգտվել թվային աշխարհի որոշ առավելություններից։ Մոն Ամի ծաղկի սրահը հասանելի է դարձրել օնլայն համակարգով ծաղիկներ ընտրելու հնարավորությունը, ինչպես նաև դրանք ստանալը՝ առանց ֆիզիկապես ծաղկի խանութ այցելելու անհրաժեշտության։ Այսպիսով, Ձեր բիզնես ծաղիկները կարող եք ձեռք բերել հենց մասնագետներից՝ ստանալով բարձրորակ մոտեցում։