Ամանորյա ծաղկեփնջեր և կոմպոզիցիաներ․ ինչ նվիրել տոներին
Երկար սպասված տոն՝ լի ջերմությամբ և կախարդանքով։ Ամանորը տարվա հենց այն ժամանակն է, երբ նվեր գնելը վերածվում է իսկական արկածի` սկսած առցանց պատվերներից մինչև այցը դեպի զանազան խանութներ՝ ամենակատարյալը փնտրելու նպատակով։
Այս տոնի ընթացքում նվերի հայտնի ընտրություն են նաև ծաղիկները՝ իրենց ամենաբազմազան և գունավոր ընտրության շնորհիվ։ Սակայն ինչու են մեզնից շատերը որպես նվեր ընտրում հենց ծաղիկները։ Դե, պատմությունը սկիզբ է առնում դեռ դարավո՜ր ժամանակներից և մշակույթներից։
Հնագույն արմատներ
Դեռ հին ժամանակներում ծաղիկները վերագրվում էին աստվածների հետ և արտահայտում որոշակի սիմվոլիզմ։ Օրինակ հին Եգիպտացիները ծաղիկներ էին նվիրում աստվածներին որպես հարգանքի նշան, իսկ հին հունացիները կարծում էին, որ ծաղիկների յուրաքանչյուր տեսակ օժտված է հատուկ նշանակությամբ, և դրանք ընդգրկում էին զանազան ծեսերի մեջ։
Վիկտորյական դարաշրջան
Ծաղիկների նշանակության վրա հատուկ ուշադրություն է դարձվել հենց Վիկտորյական դարաշրջանում։ 19-րդ դարում հասարակական խիստ նորմերը սահմանափակում էին զգացմունքների արտահայտումը, ինչը մարդկանց ստիպում էր փոխանցել սեփական զգացմունքները ծաղիկների լեզվով, որը նաև հայտնի էր որպես «ֆլորիոգրաֆիա» տերմինով:
Այս ժամանակահատվածում օգտագործվում էին հատուկ ծաղիկներ և կոմպոզիցիաներ՝ արտահայտելու զգացմունքներ, որոնք արգելված էին բարձրաձայնել: Եվ շուտով սեր, երախտագիտություն, հարգանք և շատ այլ զգացմունքներ սկսեցին արտահայտվել զանազան ծաղկեփնջերի միջոցով։
Ծաղկային սովորույթների սկիզբ
Հասարական միտումների զարգացմանը զուգընթաց` զարգացան նաև ծաղիկներ նվիրելու հետ կապված ավանդույթները: Ամենատարածված արարողություններից էին հարսանյաց արարողությունները, երբ ծաղիկներն առանցքային դեր էին խաղում՝ օգտագործվելով որպես ծաղկային կոմպոզիցիաներ, որոնք ունակ էին տպավորել յուրաքանչյուր հետաքրքրասեր հյուրի։
Հարսնացուները խորանին մոտենալիս բռնում էին հատուկ ընտրված ծաղկեփունջ, որից յուրաքանչյուր ծաղիկ ընտրված էր հաշվի առնելով դրա խորհրդանշությունը։ Որոշ մշակույթներում ծաղիկները նաև վերագրվում էին հաջողության, պտղաբերության և նորապսակ զույգերի երջանկության հետ։
Մշակութային բազմազանություն
Այս ընթացքում ծաղիկներ նվիրելու ավանդույթն ընդունվեց շատ մշակույթների կողմից, որոնցից յուրաքանչյուրն այս սովորույթին ավելացրեց ինչ-որ հետաքրքիր շրջադարձ։ Օրինակ՝ Ճապոնիայում ծաղկազարդման արվեստը կամ «Իկեբանան» ընդգծում է ներդաշնակությունը, հավասարակշռությունը և պարզությունը։ Ծաղիկներն ընտրվում են ոչ միայն իրենց գրավչության, այլ նաև իրենց նշանակությունների համար, որտեղ մեծ հարգանք է տրվում նաև բնությանը:
Չինական մշակույթում որոշ ծաղիկներ առանձնահատուկ նշանակություն ունեն։ Օրինակ, քաջվարդը խորհրդանշում է հարստությունն ու բարգավաճումը, ինչի շնորհիվ ծաղիկը հայտնի նվեր է տոնակատարությունների ժամանակ: Իսկ Քրիզանթեմը վերագրվում է երկարակեցության հետ և հաճախ օգտագործվում է տոնական առիթների ընթացքում:
Ծաղիկներ ու ժամանակակից աշխարհ
Մեր օրերում ծաղիկներ նվիրելու ավանդույթը ոչ միայն պահպանվել է, այլ նաև ենթարկվել է զարգացման։ Այժմ ծաղիկները ոչ թե հասարակ բույսեր են, այլ արվեստի գլուխգործոցներ։ Հարկ է նշել, որ ծաղիկների արվեստը մեր օրերում հետաքրքրում է շատերին, ինչի շնորհիվ էլ ավելանում են ծաղկային ձևավորում կազմող հավաքածուները, որոնք կարող են օգտագործվել ինչպես ծննդյան օրերի, այնպես էլ տոների ընթացքում։
Ծաղիկներն այժմ հասանելի են ամբողջ տարվա ընթացքում՝ շնորհիվ բարձրորակ ջերմոցների և մասնագիտացված մոտեցման: Այս հասանելիությունը մարդկանց թույլ է տալիս ընտրել ծաղիկների նախընտրելի տեսակը՝ հաշվի առնելով ինչպես գունային հարուստ գամման, այնպես էլ նրանց յուրահատուկ խորհրդանշությունը։
Ամանորյա ծաղկեփնջեր
Ամանորյա կոմպոզիցիաները նույնպես, արտահայտում են զանազան զգացմունքներ և խորհրդանիշներ։ Այս տոնի ընթացքում հատկապես մեծ ուշադրության են արժանանում կարմիր և կանաչ ծաղիկների համադրությունները, որոնք էլ հենց խորհրդանշում են Ամանորի գույները։
Հեշտ է կռահել, որ առաջնային ընտրություն են կազմում հենց կարմիր վարդերը, որոնք փոխանցում են սեր և կիրք։ Վարդերին զուգընթաց, շատերը նաև ընտրում են Քրիզանթեմները, որոնք էլ առանձնանում են իրենց վառ գույներով և հատուկ խորհրդանշությամբ՝ արտահայտելով երկարակեցություն և բարեկեցիկ ապագայի մաղթում։
Ծաղիկներին տոնական շունչ փոխանցելու համար շատերը նաև նախընտրում են դրանց ավելացնել որոշակի ճյուղեր, որոնք ոչ միայն բարձրացնում են տոնական ջերմ տրամադրությունը, այլ նաև համարվում հիանալի տոնական նվեր։
Իսկ խնամքով ընտրված և ձևավորած նվերը Ամանորը դարձնում է էլ ավելի իմաստալից և սիրելի։
Ամանորյա ծաղկային համադրությունների միտքը
Այս տոնը սպասված է շատերի կողմից և յուրաքանչյուրի համար այն ունի հատուկ նշանակություն։ Այսպես կարող ենք նկարագրել նաև ծաղիկները, որոնք ունեն բազում տեսակներ և բազում նշանակություններ, որոնք նույնպես սիրված են շատերի կողմից և արտահայտում են գեղեցկության և հմայքի նուրբ տարրեր։
Համախմբելով ծաղիկների հմայքն Ամանորյա հրաշքի հետ, հնարավոր է ստանալ այնպիսի տոնական ծաղկեփնջեր, որոնք կարտահայտեն սիրո ու հարգանքի խորը զգացումը, և դրան զուգընթաց նաև կփոխանցեն Ամանորյա շունչը։
Այսպիսով, Ամանորյա հրաշքը գտնելու համար կարող եք ձեռք բերել ձեր տոնը ջերմացնող ծաղկեփունջ Մոն Ամի մասնագիտացված ծաղկի խանութ, կամ պատվիրել այն հենց կայքից, որտեղ ցուցադրված է ծաղիկների ամբողջական տեսականին։