Ծաղկային դիզայնի առանձնահատկությունները
Սովորաբար ծաղիկներ գնելիս մեր ուշադրությունը գրավում է ամենագեղեցիկ ծաղկեփունջը, իսկ եթե նախընտրում ենք մինիմալ ոճ, ապա ընտրում ենք մեկ տեսակի ծաղիկներ և ծաղկավաճառին խնդրում փաթեթավորել դրանք գեղեցիկ։
Փաթեթավորման ամբողջ գործընթացը արվեստ է, որի հիմքում ընկած է ծաղիկների գեղեցիկ և համաչափ համադրությունը՝ անկախ ծաղիկների տեսակից ու քանակությունից։ Սակայն, ինչպե՞ս են ծաղկավաճառները ստանում հենց Ձեր նախընտրելի փունջը․ գաղտնիքը համադրության որոշ գործոններն են, որոնց կծանոթանանք ստորև․
Ծաղիկների դիզայնի առանձնահատկությունները
Ծաղկային դիզայն ստանալու կարևոր առանձնահատկություններից են դիզայնի տեսակը, այն համադրելու սկզբունքները, դիզայնի տեխնիկաներն են ու հավելվող բաղադրիչները, ոճը, առիթը և այլն։
Դիզայնի տեսակները
Գոյություն ունեն տարբեր ծաղկային դիզայններ, օրինակ՝ բուկետներ, ծաղկեպսակներ, ծաղկաշղթաներ և այլն։ Ահա մի քանի առանձնահատկություններ․
● Ծաղկեփնջի ուրվագծերը․ Սա մեծամասամբ մատնանշում է ծաղկեփնջի համաչափությունը, այն ինչ թույլ է տալիս հեշտությամբ ընկալել ծաղկի յուրահատուկ, սակայն համաչափ դիզայնը։ Այսպիսով, ծաղկավաճառները պահպանում են հավասարաչափությունը, որի օգնությամբ համադրությունը ստանում է ավելի նրբագեղ վերջնական տեսք։
● Դիզայնի ձևը․ Այս դեպքում ծաղկավաճառները հաշվի են առնում համադրվող ծաղիկների միջանկյալ հատվածը։ Երբեմն նրանք ավելացնում են հավելյալ բաղադրիչներ՝ ծաղկեփունջն ավելի խիտ դարձնելու համար, իսկ որոշ դեպքերում էլ ծաղիկների միջանյալ հատվածը թողնում դատարկ՝ թեթև համադրություն ստեղծելու համար։
● Համադրվող նյութերի որակը․ Իսկապես գեղեցիկ համադրություն ստանալու համար հարկավոր է ընտրել որակյալ համադրվելիք բաղադրիչներ։
● Գույնը․ Սա ամենաուշագրավ տարրերից մեկն է, որից էլ պայմանավորված է ծաղկային համադրության ներդաշնակությունը կամ հակադրությունը, և իհարկե՝ անձի տրամադրությունը։ Օրինակ՝ կարող եք ընտրել իրար լրացնող գունային երանգներ, միագույն տոներ կամ ստեղծել հակադրություն՝ օգտագործելով ոչ ստանդարտ գույներ։
Ահա, թե ինչ է ներառում դիզայնի տեսակի համադրությունը, որոնցից էլ կարելի է ստանալ գեղեցիկ և յուրահատուկ ծաղկային կոմպոզիցիաներ։
Համադրելու սկզբունքները
Ծաղկային դիզայնի սկզբունքները թույլ են տալիս ձևավորել և ստանալ ցանկալի ծաղկային համադրությունը։ Կարելի է ասել, որ ծաղկային սկզբունքները ձևավորում են վերջնական պատկերը։
● Հավասարաչափություն (բալանս)․ Սա ապահովում է ծաղկային դիզայնի կայունությունն ու հավասարակշռությունը։ Այն կարող ենք տարբերակել երկու տեսակով․
1. Համաչափ (սիմետրիկ)․ Ծաղկեփունջի երկու եզրերը համաչափ են՝ սիմետրիկ։
2. Անհամաչափ (ասիմետրիկ)․ Ունեն տարբեր եզրեր, սակայն տեսականորեն համաչափ են։
● Չափսեր․ Սա արտահայտում է ծաղիկների հարաբերական չափն ու մասշտաբը։ Այն շեշտում է ծաղիկների ու դեկորացիայի, այդ թվում նաև ծաղկամանի, համապատասխան չափսերը։
● Ռիթմ․ Սա վերաբերում է ծաղկային դիզայնի ընդհանուր ռիթմին ու արտահայտում դիզայնի տեսողական շարժի պատրանքը։ Այն ստեղծվում է կրկնվող տարրերի, ճառագայթման ու անցման միջոցով։ Նման դեպքում անհրաժեշտ է մասնագիտացված մոտեցում՝ պատշաճ համադրություն ստեղծելու համար։
● Դիզայնի գերակշռող հատված և երանգ․ Սա ծաղկային համադրության այն հատվածն է, որն անմիջապես գրավում է անձի ուշադրությունը։ Այսպիսով, այն կարելի է ձևավորել հաշվի առնելով ծաղկեփունջը ստացողի ոճը և նախընտրությունը։
● Հակադրություն․ Չնայած, որ արդեն խոսել ենք գունային հակադրությունների մասին, կարող ենք նաև անդրադառնալ բաղադրիչների հակադրությանը։ Այսինքն, ոչ համապատասխան տարրերի ընդգրկումը՝ որոնք կստեղծեն հետաքրքիր և յուրահատուկ ծաղկային կոմպոզիցիա։
Այսպիսով, ծաղիկների համադրության սկզբունքները մեծապես ազդում են վերջնական տեսքի վրա, լինի դա միատարր ծաղկեփունջ, թե ծաղիկների ամենատարբեր տեսակների ձևավորում։
Ծաղկեփունջ նվիրելու առիթը. Ծաղիկները Երևանում
Ինչպես նշվեց առաջին կետում, գեղեցիկ ծաղիկներն անհրաժեշտ են ամենատարբեր առիթների համար։ Այսպիսով, հաշվի առնելով առիթը և թե ում համար են նախատեսված ծաղիկները՝ կարող եք կատարել ավելի ճիշտ ընտրություն։ Օրինակ, եթե հրավիրված եք դասական համերգի, ապա կարող եք նվիրել նրբագեղ սպիտակ վարդեր՝ ընդգծելու համար երեկոյի գեղեցկությունը։ Իսկ եթե հրավիրված եք ծննդյան տարեդարձի, ապա կարող եք նվիրել գեղեցիկ ու վառ ծաղկային համադրություններ՝ հոբելյանի տրամադրությունն է՛լ ավելի բարձրացնելու համար։
Սակայն ինչպես մշտապես գնել թարմ ծաղիկներ՝ Երևանում։
Ծաղկի խանութ 24 ժամ Երևանում
Մեր օրերում ծաղկային համադրություններ կարող ենք ստանալ յուրաքանչյուրս, սակայն մասնագիտացված մոտեցում կարող ենք ցուցաբերել ոչ բոլորս։ Սա ներառում է գունային ճիշտ համադրությունը, ծաղիկների հավասարաչափությունն ու վերոնշյալ մնացած կետերը։ Այս դեպքում նաև ներգրավվում են արհեստավարժ ծաղկավաճառները, ովքեր արդեն տարիներ շարունակ մասնակցում են ամենատարբեր ծաղկային համադրությունների ստեղծման ու կատարելագործման գործում։
Այսպիսով, կատարյալ համադրություն ձեռք բերելու համար կարող եք դիմել Մոն Ամի ծաղիկների մասնագիտացված խանութ սրահին, որը նաև տրամադրում է ծաղիկների կոմպոզիցիաների առաքում Երևանում։
Ամփոփում
Հաշվի առնելով ծաղկային կոմպոզիցիաների ստեղծման բոլոր առանձնահատկությունները, կարող ենք համաձայնվել, որ ծաղկային կոմպոզիցիաներ ստեղծելիս ծաղկավաճառները ներդնում են ահռելի ստեղծարարական հմտություններ և սեփական վառ միտքն արտահայտում են տպավորիչ ու նրբագեղ համադրությունների օգնությամբ։ Այսպիսով, Ձեր հաջորդ ծաղկային գլուխգործոցը վստահեք փորձառու մասնագետներին։