Տոնական ձևավորումներ ծաղիկների միջոցով

Տոնական շունչն արդեն օդում է, իսկ միմյանց երջանկացնելու ամենատարածված միջոցը ծաղիկներն են։ Ծաղիկները բազմազան են, սկսած գույներից մինչև նրանց տեսակներն ու բույրերը, ինչպես նաև ձևավորումը։

Հենց այս միտումով էլ, շատերի մոտ տոնական առիթների ընթացքում ծաղիկների ընտրությունը պահանջում է երկար ժամանակ, որի ընթացքում որոշվում են բոլոր այս գործոնները։

Ծաղկային կոմպոզիցիաներ Ամանորի համար

Յուրաքանչյուր տոն ուշագրավ է իր առանձնահատկությամբ, հաշվի առնելով այս գործոնը, ծաղկի սրահը ներկայանում է ծաղիկների դեկորացիաների և կոմպոզիցիաների մի քանի տարբերակ։

Խոլորձներ

 Խոլորձները նրբագեղության և էկզոտիկ գեղեցկության մարմնավորումն են։ Նրանք ունակ են վերածել ցանկացած իրադարձություն շքեղ և հիշարժան առիթի։ Այս իսկ նպատակով էլ, երբ խոսքը վերաբերում է տոնական նվերներին և անակնկալներին, ծաղիկների այս տեսակը շատերի համար վերածվում է առաջնային ընտրության։

Ձևավորումների տեսակներ

  •      Տարբերակ 1․ Սպիտակ խոլորձները փաթեթավորեք ճյուղերի և Ամանորյա տրամադրություն պարգևող սոճիի ճյուղերի մեջ, այնուհետև ամրացրեք դրանք արծաթագույն կամ ոսկեգույն ժապավենով։
  •       Իսկ ջերմություն ավելացնելու համար կարող եք ավելացնել տոնական լույսեր և տեղադրել դրանք բնակարանի անկյուններում կամ էլ հենց սեղանի վրա, որպես գլխավոր զարդարանք։
  •       Տարբերակ 2․ Ծաղիկների այս տեսակը նաև կարելի է օգտագործել որպես նվերի փաթեթավորման մասնիկ։ Օրինակ ծաղիկը կարող եք փակցնել նվերի տուփի վրա, օգտագործելով տոնական թեմատիկ ժապավեններ։

Սպիտակ խոլորձները կարող են օգտագործվել գրեթե բոլոր գույների հետ։ Այսպիսով կարող եք օգտագործել ձեր նախընտրելի գույնի փաթեթավորումը։ Օգտվելով հնարավորությունից, նաև կարող եք ստեղծել գունային հակադրություն, օրինակ ընտրել մուգ երանգ ունեցող փաթեթ, որը կշեշտադրի խոլորձի սպիտակ գույնը։

Ինչպես կատարել ծաղկամանի ճիշտ ընտրություն

Խոլորձների ամենահայտնի տեսակը սպիտակ խոլորձներն են, իսկ նրանց գունային պարզությունը թույլ է տալիս համադրել դրանք գրեթե բոլոր տեսակի ծաղկամանների հետ։ Այսինքն, ծաղկամանի ընտրությունն այս դեպքում պարզ է և արագ, քանզի կարող եք ընտրել ձեր ոճին համապատասխան ծաղկաման։

Վարդեր

 Սիմվոլիզմով և մշակութային նշանակությամբ թաթախված վարդերը պատմության ընթացքում խաղացել են բազմազան դեր՝ դիցաբանության, արվեստի և արարողությունների ընթացքում:

Հին ժամանակներում վարդերն ասոցացվում էին սիրո և գեղեցկության աստվածուհու հետ, միահյուսելով ծաղկի էությունը աստվածային նրբագեղության հետ։ Այսօր վարդերն իրենց տարբեր գույներով շարունակում են լինել շատերի կողմից սիրված և գործածվում են տարբեր տոների ընթացքում։

Գունավոր կոմպոզիցիաների դեպքում ամենագրավիչ գործոններից մեկը ծաղիկների գույների նշանակություններն են, որոնք միացնելուց հնարավոր է արտահայտել ավելին։ Օրինակ կարմիր վարդերն արտացոլում են սերն ու կիրքը, իսկ դեղինները՝ ջերմությունն ու ուրախությունը, սպիտակները՝ մաքրություն և նոր սկիզբ։

Հենց այս միտումով էլ, առանձնացրել ենք վարդերի մի քանի տոնական ձևավորումներ, որոնք կարող եք օգտագործել որպես բնակարանի տոնական զարդարանք։

Ձևավորումների տեսակներ

  •          Տարբերակ 1․ Վարդերը հիանալի համադրություն են կազմում գրեթե ամեն ինչի հետ, բացառություն չեն մոմակալները։ Տոնական տրամադրությունն էլ ավելի ծաղկացնելու համար կարող եք ընտրել վարդերի ձեր նախընտրելի գույնը և սոսնձի օգնությամբ փակցնել դրանք մոմակալի վրա։

  •       Տարբերակ 2․ Կարմիր գույնը Ամանորի հիմնական գույներից մեկն է։ Ուստի կարմիր վարդերից կարող եք ստանալ նույնիսկ անձեռոցիկների ձևավորումներ՝ ժապավենի կամ այլ հյուսվածքների օգնությամբ ամրացնելով դրանք անձեռոցիկին։ Այս կերպով տոնական սեղանը կստանա էլ ավելի գունազարդ և հետաքրքիր տեսք։

 

Ինչպես կատարել ընտրություն․ Ծաղկի սրահ Երևանում

Ուշագրավ ծաղկային կոմպոզիցիաներ ստեղծելու բանալին նաև ծաղիկների թարմությունն է։

Երևանում ծաղկի սրահը յուրաքանչյուր հաճախորդի դիմավորում է գունային բազմազանությամբ և բարձրորակ սպասարկմամբ, որոնց հիմքում ընկած են գեղեցիկ ծաղիկների թարմության և նրբագեղության գաղափարը։ Այստեղ, մասնագետները կօգնեն ձեզ ընտրել ձեզ համար ամենահարմար տարբերակը, սկսած ծաղիկների տեսակներից և նրանց համադրությունից, մինչև ձեր սահմանած բյուջեն։

Մասնագիտացված խորհրդատվություն

Բացի ծաղկային դեկոր տրամադրելուց, ծաղկի սրահը նաև մասնագիտանում է ծաղկային աշխարհի յուրաքանչյուր մանրուքում։ Այստեղ մասնագետներն ունեն խորը պատկերացում՝ ծաղիկների գույների, նրանց համադրությունների, բույրերի զուգակցումների և նույնիսկ երկարակեցության վերաբերյալ։

Մասնագիտական օգնություն․ Բույրերի և տեսակների զուգակցում

 Ծաղիկների նուրբ բուրմունքը և ծաղկաթերթերի բազմազան հյուսվածքները նպաստում են դասավորության ընդհանուր ազդեցությանը: Հաշվի առնելով այս գործոնը, ծաղիկների համադրություններ կազմելիս մասնագետներն ընտրում են այնպիսի տեսակներ, որոնք կմատնանշեն միմյանց գեղեցկությունը և կստեղծեն էլ ավելի հաճելի բուրմունք։

Ծաղիկներ և Ամանոր

 Ամանորյա հրաշքին սպասում ենք գրեթե բոլորս, և քանզի տոնն արդեն մոտ է, շատերս փնտրում ենք այն ավելի հետաքրքիր դարձնելու նոր ուղիներ։ Ահա այս հրապարակումով էլ կիսվեցինք ձևավորման նոր եղանակներով, հուսալով, որ դուք նույնպես կգտնեք այս տարվա յուրահատուկ զարդարանքը՝ բնությունն արտահայտող սիրված ծաղիկների օգնությամբ։

Իսկ ծաղիկները ձեռք բերելու համար կարող եք պատվիրել ծաղիկներ Mon Amie ծաղիկների մասնագիտացված խանութ-սրահից, կամ էլ այցելել խանութ-սրահի հարմարավետ կայք, որտեղ գործում է ծաղիկնրի առաքում Երևանում։