Ծաղկային կոմպոզիցիաներ գրասենյակի համար․ ինչպես են ծաղիկները բարձրացնում աշխատունակությունը
Գրասենյակներում հաճախ կարելի է նկատել այս կամ այն տեսակի ծաղիկներ ու բույսեր՝ տեղադրված անկյունային հատվածներում և նույնիսկ գրասեղանների վրա։ Երբեմն, գրասենյակային ծաղիկները պարզապես ինտերիեր դիզայնի համալրումներ են, իսկ երբեմն էլ տեղադրվում են իրենց առողջարար հատկությունների համար։
Ինչու տեղադրել ծաղիկներ գրասենյակում
Օրվա մեծամասնությունը մենք անցկացնում ենք հենց գրասենյակում՝ շնչելով և արտաշնչելով գրեթե նույն օդը։ Երբեմն աշխատանքով տարված՝ կարող ենք մոռանալ օդափոխել տարածքը, իսկ ցուրտ օրերին խուսափել դրսի սառը և խոնավ օդի ներթափանցումից և չբացել որևէ պատուհան։ Նման դեպքերին արդյունավետ լուծում տալու համար շատերը գրասենյակը համալրում են գեղեցիկ ծաղկային դիզանով ու բույսերով, որոնք բացի գեղեցիկ տեսքից նաև թարմացնում, մաքրում ու խոնավեցնում են օդը։
Ինչպես են գեղեցիկ ծաղկային կոմպոզիցիաները նպաստում մեր ստեղծարար մտքին
Ծաղիկները ոչ միայն նպաստում են ստեղծարար մտքին, այլ նաև բարձրացնում են մեր արդյունավետությունը՝ 38%-ով։ Որոշ համալսարանական հետազոտություններ, ներառյալ՝ Տեխասի A&M համալսարանը և Էքսետերի համալսարանը, ապացուցել են որ գրասենյակում տեղադրված ծաղիկներն իսկապես կարող են բարելավել մեր աշխատողունակությունը։ Ինչպե՞ս, սա պայմանավորված է նրանով, որ ծաղիկները նվազեցնում են տագնապային ու բացասական զգացողությունները և օգնում են շարունակել աշխատանքը՝ ավելի դրական զգացողություններով։ Բացի այդ, գրասենյակում ծաղկային կոմպոզիցիա տեղադրելիս կարելի է բարձրացնել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց աշխատունակությունը։
Տղամարդկանց և կանանց արդյունավետության բարձրացումը՝ ծաղիկների միջոցով
Այս հետազոտությանն ընթացք է տվել Տեխասի A&M համալսարանը և ստացել զարմանալի արդյունքներ։ Ըստ հետազոտության՝ տղամարդիկ, ովքեր աշխատել են ծաղիկներով համալրված գրասենյակում՝ 30%-ով բարձրացրել են սեփական արդյունավետությունը, բարձրաձայնել ավելի հետաքրքիր և գործող առաջարկներ։ Իսկ կանայք, բարձրացրել են սեփական ստեղծարարության մակարդակը և տրամադրել խնդիրների ավելի ճկուն լուծման առաջարկներ։ Այսպիսով, ծաղիկներն ու ինտերիերը համադրելի են նույնիս գրասենյակների պարագայում։
Հարմարավետ, կենտրոնացված ու թիմային աշխատանքային գործընթացներ
Ծաղիկների ու բույսերի միջոցով նաև կարելի է ստեղծել հարմարավետ ու ներդաշնակ աշխատանքային միջավայր, որտեղ կծաղկեն թիմային արդյունավետ համագործակցությունները և յուրաքանչյուր աշխատակցի կենտրոնացման մակարդակը։ Արդյունքում կբարձրանա ամբողջ թիմի աշխատունակության մակարդակը։
Ծաղիկների ու բույսերի ազդեցությունը աշխատակիցների առողջության վրա
Ընդհանուր թիմի աշխատողունակության բարձրացումը նաև պայմանավորված է յուրաքանչյուր աշխատակցի առողջական կարգավիճակից։ Հատկապես ցուրտ օրերին կամ գարնանային ալերգիայի սեզոնին, շատերս հակված ենք ավելի հաճախ հիվանդանալու և ձեռք բերելու ալերգիայի որոշակի ախտանշաններ։ Իսկ երբեմն էլ՝ հիվանդանալու պատճառ կարող է լինել թույլ իմունային համակարգը և մարմնում սթրեսի բարձր մակարդակը։ Նման իրավիճակներից զերծ մնալու համար կարելի է գրասենյակը համալրել ծաղիկներով ու բույսերով, որոնք կմաքրեն ու կխոնավեցնեն օդը, կնվազեցնեն սթրեսի մակարդակը և կփոխարինեն բացասական էմոցիաները դրականով։
Սիրելի ծաղիկները՝ Մոն Ամի ծաղկի խանութում
Մոն Ամին տեղեկայված է Երևանում և տրամադրում է նաև գրասենյակների համար հարմարավետ ու գեղեցիկ ծաղկային կոմպոզիցիաներ։ Գրասենյակների համար ծաղիկներ ընտրելիս, կարող եք այցելել ծաղկի խանութ, որտեղ մասնագետները հաշվի են առնում հասանելի ծաղիկերի տեսակները, նրանց հատկություններն ու գրասենյակում տեղադրվելիս նրանց առավելությունները։ Օրինակ՝ սպիտակ վարդերը գրասենյակում ստեղծում են ներդաշնակ ու հանգիստ մթնոլորտ, նպաստում ավելի հեշտ կենտրոնանալուն։ Սա նաև գործում է այլ սպիտակ ծաղիկների դեպքում և պայմանավորված է սպիտակ գույնի՝ հանգստություն ներշնչող էության հետ։ Օրինակ, վարդերի փոխարեն կարող եք ընտրել Փողաշուշաններ (Կալլա) և գրասենյակին նաև փոխանցել էլեգանտության նոր շունչ։
Բացի այդ, սրահում գործում է ծաղիկների առաքում, ինչի շնորհիվ կարող եք նախընտրելի ծաղիկները ստանալ Ձեր նախապես նշված հասցեում։
Ամփոփում
Մեր արդյունավետությունը սովորաբար կախված է միջավայրից, որտեղ աշխատում կամ բնակվում ենք։ Այդ իսկ պատճառով էլ, կարևոր է բարելավել այն՝ որտեղ էլ որ լինենք։ Ծաղիկները հիմնական ու ազդեցիկ համալրումներից են և նպաստում են ինչպես մեր ինքնազարգացման բարելավմանը, այնպես էլ մեր արդյունավետության ու աշխատունակության բարձրացմանը։ Այսպիսով, գեղեցիկ ծաղիկներով համալրեք Ձեր գրասենյակը, աշխատասենյակը և նույնիսկ գրասեղանը, իսկ Մոն Ամին Ձեր կողքին կլինի՝ ճիշտ ու ներդաշնակ համադրություններ ստեղծելու գործընթացում։