Ծաղիկներ և հոգեվիճակ․ ծաղիկների դերն ինտերիերի դիզայնում

Գեղեցիկ ծաղիկներ ընտրելով հնարավոր է  շրջապատին հաղորդել դրական էմոցիաներ:

Գաղտնիք չէոր հենց այս միտումով էլ շատերը ծաղիկներ ընտրում են որպես ինտերիերի մշտական դիզայներական տարր։ Նրանք պարունակում են որոշակի հոգեբանական ազդեցություն և ունակ են բարձրացնել շրջակայքում գտնվող անձանց տրամադրությունըՍակայն ինչո՞վ է պայմանավորված այս գործոնը:

Գեղագիտության ուժը

Ծաղիկները հայտնի են իրենց բազմազանությամբ, գույների ու երանգների հարստությամբ, ձևերով և իհարկե բույրերով, որոնք անմիջապես գրավում են մեր տեսողական և հոտառական զգայարանները:

Տեղադրելով դրանք ինտերիերում, մենք տարածքի տարբեր հատվածներում ու անկյուններում ստեղծում ենք բնությունը հիշեցնող կետեր: Այս կետերը բարձրացնում են բնակարանի կամ այլ տարածքի ընդհանուր գեղագիտության մակարդակը, դրանով իսկ նպաստելով դրական ինքնազգացողության ստեղծմանը:

Այսպիսով, ինտերիերում տեղադրելով թարմ ծաղիկներ` կարող ենք բարձրացնել տարածքի գեղեցկությունը:

 

Ծաղիկների ազդեցությունը զգացմունքների վրա

Ծաղիկների հետ շփումը դրական ազդեցություն ունի հոգեկան առողջության վրա: Սա պայմանավորված է նրանով, որ այս բույսերը կապված են երջանկություն և հանգստություն արտահայտող զգացմունքների հետ։

Ինտերիերում ներառելով ծաղիկներ, կարելի է նպաստել էմոցիոնալ բարեկեցությանը և ապահովել հանգստության ջերմ զգացում:

 

Բիոֆիլիայի կամ կենսաֆիլիայի հասկացությունը

Այս հասկացությունը ենթադրում է մարդկանց բնածին կապը բնության հետ, ինչի արդյունքում ծաղիկների կամ բույսերի առկայությունը սգեղծում է ավելի հարմարավետ միջավայր: Հետևաբար, ծաղիկները կարող ենք դիտարկել որպես անձին և բնությանը միացնող տարր:

Ծաղիկների ինտեգրումն ինտերիերում մեծացնում է բնության հանդեպ  սերը, խթանելով կապի զգացումը բնական աշխարհի հետ:

Սա նպաստում է սթրեսի նվազմանը, ստեղծարար մտքի զարգացմանը, ինչպես նաև ճանաչողական հմտությունների բարելավմանը:

 

Ծաղիկներն ու սիմվոլիզմը

Մեզ հայտնի հատկանիշներից բացի, ծաղիկները նաև մեծապես վերագրվում են սիմվոլիզմի հետ: Սա մատնանշում է ծաղիկների տեսակներն ու դրանցից յուրաքանչյուրի խորհրդանիշը:

Այս հատկանիշը նաև թույլ է տալիս ընտրել այնպիսի ծաղիկներ, որոնք կհամապատասխանեն ինտերիերին ինչպես գույնով, այնպես էլ խորհրդանիշով:

 

Ինչպե՞ս կարող է օգնել ծաղիկների խանութը

Ինտերիերը ծաղիկներով համալրելու համար անհրաժեշտ է այցելել մասնագիտացված ծաղկի սրահ, որտեղ անձը կկարողանա ծանոթանալ ծաղիկների լայն տեսականուն ու նրանց պատմությանը, ինչպես նաև ստանալ մասնագիտացված խորհրդատվություն, ծաղիկների համադրությունների ու ստացվող բույրերի վերաբերյալ:

Մոն Ամի ծաղկի մասնագիտացված խանութ-սրահը ներկայանում է ծաղիկների հարուստ տեսականիով, որոնցից յուրաքանչյուրը թաքցնում է սիմվոլիզմի ինչ-որ մաս: Այստեղ հնարավոր է գտնել այնպիսի տեսակներ, որոնք կհամապատասխանեն ինչպես Ձեր ինտերիերին, այնպես էլ Ձեր ոճին:

Ծաղիկների հասանելի տեսակներին կարող եք նաև ծանոթանալ Մոն Ամիի կայքում, որի միջոցով նաև կարող եք գրանցել պատվեր և ստանալ ձեր նախընտրելի փունջը հենց Ձեր նախընտրելի վայրում:

 

Ծաղիկներ, ծաղկամաններ և ինտերիեր

Ինտերիերը ծաղիկներով ձևավորելիս կարելի է ստանալ տարբեր արդյունքներ: Օրինակ ծաղիկներ կարելի է տեղադրել պատուհանագոգին, կամ սեղանի կենտրոնական հատվածում: Հայտնի ընտրություն են նաև մեծ ծաղկամանները, որոնք հիմնականում տեղադրվում են հատակին և կարող են օգտագործվել երկար վարդերի կամ ծաղկային հարուստ կոմպոզիցիաների համար:

Ահա ծաղիկների մի քանի տեսակներ և դրանք ինտերիերում ներառելու վերաբերյալ խորհուրդներ:

       Հիդրենգիաներ. Այս ծաղիկները ծաղկում են փոքրիկ ծաղիկներով և հիանալի ընտրություն են բնակարանի անկյունները ծաղկային շնչով լցնելու համար: Կարող են նաև համալրվել այլ ծաղիկների հետ և ստեղծել յուրօրինակ ծաղկային կոմպոզիցիաներ:

       Վարդեր. Ծաղիկների դասական ընտրություն, որոնք խորհրդանշում են սերն ու գեղեցկությունը: Կախված վարդի տեսակից, կարելի է օգտագործել ծաղկամանի մեծ կամ փոքր տարբերակ: Ինչպես նաև համադրել այն այլ ծաղիկների հետ` ըստ գույնի և չափսերի: Հարկ է նաև ուշադրություն դարձնել ստացած համադրության բուրմունքների ներդաշնակությանը:

       Կակաչներ. Պարզ և միևնույն ժամանակ վառ գույնով օժտված ծաղիկներ, որոնք կարող են հեշտությամբ ընդգրկվել տարբեր ինտերիերներում: Կակաչները կարող են օգտագործվել որպես  առանձին փունջ` բաղկացած միայն կակաչներից, ինչպես նաև կարող են համադրվել ծաղկի այլ տեսակների հետ:

 

Ամփոփում

Ծաղիկներն ունակ են դրական զգացմունքներ հաղորդել յուրաքանչյուր ինտերիերում: Դրանք ստեղծում են ներդաշնակ մթնոլորտ, որը կգրավի ինչպես Ձեր, այնպես էլ այցելուների ուշադրությունը և կպարգևի հանգստության զգացում:

 

Այսպիսով, Ձեր ոճը գտնելու և ստեղծելու համար այցելեք Մոն Ամի ծաղկի մասնագիտացված խանութ-սրահ, որտեղ մասնագետները պատրաստ են աջակցել և ուղղորդել` Ձեր ինտերիերի ձևավորման ընթացքում: