Նվիրելու արվեստը․ ինչպես ընտրել ծաղիկներ սիրելիների համար

Նվիրելու արվեստը դեռ հին ժամանակներից եկող սովորույթ է, որի գլխավոր միտքը ոչ թե դրա արժեքն է կամ չափսը, այլ հենց ուշադրությունը, մտադրությունը, և իհարկե ներդրած ջանքը։ 

Ծաղիկները արտահայտիչ և միաժամանակ հայտնի ընտրություն են ցանկացած առիթի ժամանակ։ Յուրաքանչյուր ծաղկի տեսակ ունի իր նշանակությունը, որը երբեմն նույնիսկ անհնար է արտահայտել խոսքերով։ 

Դրանց ընտրությունը ավելին է, քան հասարակ գործընթացը․ այն նվիրել կարողանալու արվեստ է, որն իր մեջ ընդգրկում է տվյալ անձի նախասիրությունների և անձնավորության հաշվի առնումը, և իհարկե նվիրող անձի հաղորդագրությունը, որը պիտի արտահայտվի ընտրված ծաղիկներով։ 

Ի՞նչ նվիրել ընկերուհուն կամ ի՞նչ նվիրել սիրելիին բնույթ կրող հարցերը հաճախ են ծագում տարբեր անձանց մոտ։ Այսպիսով, եկե՛ք ծանոթանանք ծաղիկներից մի քանիսի տեսակներին, գույների հոգեբանությանը, և փորձենք հասկանալ, թե ինչ ծաղիկներ նվիրել տարբեր իրադարձությունների ժամանակ։ Իսկ վերջում կքննարկենք ընտրության հարցում մասնագետների օգնության կարևորությունը։ 

Ինչու ընտրել ծաղիկներ

Ծաղիկների տեսակներն ուսումնասիրելուց առաջ, եկեք հասկանանք, թե ինչու ընտրել հենց ծաղիկներ։

Ծաղիկները միշտ ունեցել են շնորհավորական բնույթ, որոնք ընդգծել են կյանքի այս կամ այն կարևոր իրադարձությունները։ Իսկ Վիկտորիական դարաշրջանում, ծաղիկները թաքցնում էին զգացմունքների և մտածմունքների գաղտնի հաղորդագրությունը և դրանցից յուրաքանչյուրը բացահայտում էր այդ հաղորդագրությունների բնույթը։ 

Այս ժամանակահատվածում ծաղիկների սիմվոլիզմ ուսումնասիրելը դարձել էր հայտնի զբաղմունք, և շատ բնակարաններում առկա էին ծաղիկների տեսակները մանրամասնող գրքեր։ Մարդիկ ծաղիկները նաև օգտագործում էին որպես «այո» կամ «ոչ» պատասխան։ Օրինակ, եթե ծաղիկը փոխանցում էին աջ ձեռքով, ապա դա նշանակում էր այո, իսկ եթե ձախ ձեռքով, ապա՝ ոչ։ 

Ծաղիկների տեսակները և դրանց նշանակությունը

Կարմիր վարդերն արտահայտում են սերն ու կիրքը, իսկ խոլորձը (օրխիդեա) մարմնավորում է ճոխությունն ու գեղեցկությունը։

Արևածաղիկները բացահայտում են հավատարմությունն ու սերը, մինչդեռ Շուշանը մարմնավորում է մաքրությունն ու վերածնունդը։ Այս շարքին կավելացնենք նաև մեր տեսականիում առկա մի քանի ծաղիկների նշանակությունները։ 

  • Մանուշակագույն Կակաչներ՝ էլեգանտություն և արքայություն։ Թագուհի Էլիզաբեթ Առաջինը նույնիսկ արգելել էր ոչ արքայական ընտանիքներին կրել մանուշակագույն իրեր և նույնիսկ գնել մանուշակագույն ծաղիկներ, քանզի այդ գույնը համարվում էր յուրահատուկ։ 

  • Վարդագույն վարդեր․ հիացմունք, երջանկություն և սեր։ Ահա, թե ինչ են արտահայտում յուրահատուկ գույն ունեցող վարդերը։ Այս ծաղիկները հիմնականում նվիրում են ընտանիքի անդամներին, կամ ընկերներին՝ որպես ամուր ընկերության խորհրդանիշ։ Քանզի դրանցով հնարավոր է արտահայտել անձի հանդեպ հիացմունքն ու հարգանքը։ 

  • Սպիտակ վարդեր․ ազնվություն, երիտասարդություն, երիտասարդ սեր և հավիտենական նվիրվածություն, ահա թե ինչ խորհրդանիշ ունի ծաղկի այս տեսակը և թե ինչու է այն հայտնի հարսանեկան արարողությունների ժամանակ։ Այն կարող է նաև համատեղվել մանուշակագույն խոլորձի հետ, և ստանալ նոր ու ավելի հարուստ նշանակություն։

  • Մանուշակագույն խոլորձ․ հարգանք, արքայություն և հիացմունք։ Միանալով մանուշակագույն ծաղիկների շարքին՝ այս տեսակը նույնպես արտահայտում է արիստոկրատություն։


Ահա այսպիսին են ծաղիկների մեր ամենահայտնի տեսակները, սակայն ինչպե՞ս կատարել ընտրություն։

Անհատական նախընտրությունը

Յուրաքանչյուր անձ առանձնանում է իր յուրահատուկ ճաշակով և նախասիրություններով։ Իսկ ծաղիկների ընտրությունը, անկախ նրանից թե դրանք կլինեն ծննդյան ծաղիկներ, թե շնորհավորական այլ բնույթ կրող ծաղիկներ՝ ընտրություն կատարելիս հաշվի առեք նաև տվյալ անձի հնարավոր կարծիքը, սիրելի գույնը, և իհարկե ձեր հարաբերությունը տվյալ անձի հետ։ 

Հաշվի առեք իրադարձությունը

Առիթը մեծ նշանակություն ունի ծաղկի ընտրության հարցում։ Օրինակ, կախված իրադարձության տեսակից, կարող եք նվիրել վարդեր, կակաչներ, կամ խոլորձ։ Իսկ եթե առիթը ծննդյան տարեդարձ է, ապա կարող եք նվիրել շուշան (որը մարմնավորում է վերածնունդը) կամ վարդագույն վարդեր՝ որպես ընկերության խորհրդանիշ։

Եղանակը

Եղանակը մեծ նշանակություն ունի ծաղիկներ նվիրելու հարցում։ Օրինակ՝ գարնանը շատերն ընտրում են կակաչ, կամ պեոն։ Սա պայմանավորված է տվյալ եղանակին այս ծաղիկների առատության հետ։

Ամռանը տարածված ընտրություն են Շուշանը, Արևածաղիկները, և Նարդոսը։ Աշնանը՝ Քրիզանտեմները և Դահլիաները, մինչդեռ ձմեռն ընդգծում են Կամելիան և Ամարիլիսը։

Նվիրելու արվեստը

Ծաղիկների ճիշտ ընտրությունից հետո առաջ է գալիս դրանք գեղեցիկ ներկայացնելու արվեստը։ Ծաղկեփունջի ձևը կարող է արտացոլել մարդու անձնավորությունը, օրինակ դասական, նորաոճ, վառվռուն, թե՞ ավելի հասարակ։ 

Այդ հարցում կարող է գործել նաև համատեղման տարբերակը, օրինակ էլեգանտ ծաղկեփունջը կարող է փաթեթավորվել հասարակ թղթով՝ դրան հաղորդելով խորհրդավոր և հետաքրքիր տեսք։ 

Հարցրե՛ք մասնագետին

Չնայած, որ ընդհանուր պատկերացում ունենալը կարող է լինել ահռելի օգնություն, սակայն մասնագետի խորհրդատվությունն ավելի արագ է և նպաստավոր։ 

Դիմելով մասնագետի օգնությանը՝ կարող եք ընտրել կամ որոշել ծաղկեփնջի այնպիսի համադրություն, որն էապես մեծ ազդեցություն կթողնի անձի վրա։ 

Մեր մասնագետները պատրաստ են լսել և ուղեկցել ձեզ կատարյալ նվերի ընտրության հարցում՝ դարձնելով իրադարձությունն էլ ավելի հիշվող և գնահատված։ 

Ծաղիկները նրբության, սիրո և հոգատարության մարմնավորումն են, այսպիսով ընտրելով ձեր նախընտրելի տարբերակը կստանաք յուրահատուկ և նուրբ հավաքածու, որը կհավաքվի մեր մասնագետների կողմից, ովքեր ունեն խորը հասկացություն ծաղկի տեսակների և դրանց նշանակության վերաբերյալ։ 

Ընդգծե՛ք իրադարձության յուրահատկությունն ու կարևորությունը Մոն Ամիի ծաղիկներով։