Գույնի հոգեբանության դերը հարսանեկան ծաղիկների ընտրության հարցում

Հարսանեկան ծաղիկների ընտրության գործում մեծ դեր ունեն գույները, քանի որ ճիշտ համադրությունների դեպքում դրանք դառնում են վառ հիշողությունների մեկ մասը և փոխանցում տարբեր էմոցիաներ։ Այսպիսով, կարող ենք ասել, որ ծաղիկների գույները մեծ ազդեցություն ունեն մեր հոգեբանության վրա, հատկապես՝ երբ խոսքը վերաբերվում է հարսանեկան հավաքածուներին։

 

Հարսանեկան ծաղիկներ և գույների խորհրդանշություն

Կախված գույնից, հարսանեկան բուկետները կարող են արտահայտել տարբեր նշանակություններ։ Այո, ծաղիկների բազմազան երանգները սեփական լեզուն են ձեռք բերել դեռ Վիկտորյական դարաշրջանում։ Ինչի արդյունքում, այսօր վարդագույն հարսանեկան բուկետն արտահայտում է րոմանտիկ սեր, կարմիրը մշտապես խորհրդանշում է վառ զգացմունքներ, իսկ սպիտակը՝ հավատարմություն ու ազնվություն։ Դեղինը խորհրդանշում է երջանկություն ու հոգատարություն, իսկ նարնգջագույնը՝ դրական նպատակներ։

Քանի որ, ծաղիկների միջոցով մարդիկ դարեր շարունակ արտահայտել են ամենատարբեր զգացմունքները, դրանց ներկայությունը հարսանեկան արարողության ընթացքում կարող է արտահայտել ավելին՝ քան հասարակ բառերը։ Այսպիսով, հարսանեկան ծաղիկների առկայությունը չի սահմանափակվում միայն հարսի բուկետով։ Հարսանեկան սրահը ևս մեկ հարթակ է, որը կարելի է համալրել նախընտրելի ծաղիկների համադրություններով ու է՛լ ավելի խորը իմաստ հաղորդել ամբողջ արարողությանը։

 

Հարսանեկան ձևավորումներ՝ ըստ գույների

Սրահում գերակշռող գույները մեծ դեր ունեն ամբողջ օրվա նշանակության ու նույնիսկ  հյուրերի տրամադրության վրա, իսկ հարսանյաց ծաղիկներ ընտրելիս կարելի է կենտրոնանալ սիրելի երանգների գերակշռության և ցանկալի տրամադրության աղբյուրն ապահովելու վրա։ Այսպիսով, ահա մի քանի խորհրդանիշներ, որոնք կարող եք ձեռք բերել ծաղիկների գույների ճիշտ համադրություններով։

     Ներդաշնակություն․ Միջավայրին ավելի ներդաշնակ տրամադրություն փոխանցելու համար կարող եք ընտրել նուրբ կանաչ և կապույտ համադրություններ։ Դրանց միջոցով սրահը կստանա ավելի հանգիստ և ներդաշնակ էություն։

     Րոմանտիկա․ Կարմիր ծաղիկները մշտապես արտահայտում են սերն ու րոմանտիկան։ Դրանք նաև կարող են ստեղծել ավելի ջերմ միջավայր և հիանալի ընտրություն են, եթե ամուսնացող զույգը ցանկանում է հարսանյաց սրահին փոխանցել ավելի խորը զգացմունքներ։

     Բարձր տրամադրություն․ Ջերմության զգացումը սրահին նաև կարող է փոխանցել բարձր տրամադրություն ու երջանկության զգացում։ Այս դեպքում կարող եք ընտրել դեղին ու նարնջագույն ծաղիկներ, որոնք ավելի համապատասխան են ամռանը տեղի ունեցող հարսանիքներին։

Սիմվոլիկա և ավելի խորը զգացմունքներ

Ծաղիկների համադրությունների միջոցով կարելի է ամբողջ արարողությանը տալ էլ ավելի խորը նշանակություն, ներառյալ՝ ազնվությունը, նրբագեղությունն ու նույնիսկ բարգավաճությունը։

     Ազնվություն․ Ինչպես արդեն գիտենք, սպիտակ ծաղիկներն արտահայտում են ազնվության զգացումը։ Այսպիսով, սրահում կարող են գերակշռել հենց սպիտակ ծաղիկները, որոնք կընդգծեն ազնվության զգացումը։ Սպիտակ ծաղիկների գերազանց տարբերակներ են վարդերը, խոլորձները և կալլաները։

     Նրբագեղություն․ Սրահին նրբագեղության բարձր զգացում փոխանցելու համար կարող եք ընտրել մուգ մանուշակագույն կամ լավանդայի երանգով ծաղիկներ։

     Բարգավաճություն․ Այս դեպքում հարսանեկան արարողությունը կստանա ավելի նուրբ զարդարում, քանի որ, շատերը որպես բարգավաճության խորհրդանիշ ընտրում են վարդագույն ծաղիկները, որոնք նաև խորհրդանշում են սերն ու կանացիությունը։

 

Հարսանիքի թեմատիկայի ստեղծում

Ծաղիկների ընտրության հարցում նաև մեծապես կարևոր է հասկանալ, թե ինչ թեմատիկա է նախընտրում ամուսնացող զույգը։ Ամենատարածված գործոններից են սեզոնի և մշակույթի արտահայտման գործոնները։

     Սեզոնին բնորոշ գույները՝ հարսանեկան ծաղիկների ընտրության գործում․ Չնայած, որ մեր օրերում կարելի է ձեռք բերել ցանկալի ծաղիկներ՝ անկախ եղանակի գործոնից, վերջին շրջանում նկատելի են հարսանյաց արարողություններ, որտեղ գերակշռում են տվյալ սեզոնին բնորոշ գույները։ Օրինակ՝ աշնանային հարսանիքների համար կարող եք ընտրել պաստելային վարդագույնը, կարմիրը, նարնջագույնը, դեղինը և կանաչը։

     Մշակույթի արտահայտությունը․ Որոշ երկրների մշակույթում, այդ թվում նաև Հայաստանի, մեծ դեր ունեն գույները։ Այսպիսով, ծաղիկներ կարող եք ընտրել նաև ըստ մշակույթին բնորոշ գույների։

Ծաղիկների խանութ Երևանում

Մոն Ամի ծաղիկների խանութն արդեն տարիներ շարունակ ծաղիկներով է ապահովում Երևանի ամենատարբեր անկյունները։ Սկսած սեզոնային թարմությամբ լի ծաղիկներից, մինչև բարձրակարգ ջերմոցներում աճեցվող ու խնամվող յուրահատուկ տեսակները։ Ծաղկի խանութից կարող եք ոչ միայն ձեռք բերել հարսանյաց կատարյալ ու նրբաոճ ծաղկեփունջ, այլ նաև ամբողջ սրահի զարդարում՝ Ձեր նախընտրելի ծաղիկներով։ Բացի այդ, Մոն Ամին նաև իրականացնում է ծաղիկների առաքում Երևանում, ինչի շնորհիվ ծաղիկները կսանաք Ձեր նախընտրելի հասցեում։ Այսպիսով, ստացեք մասնագիտացված խորհրդատվություն, զարդարեք հարսանյաց սրահը և ընտրեք Ձեր հարսանեկան ծաղկեփունջը՝ մասնագետների օգնությամբ։

 

Ամփոփում

Ծաղիկները մեծ նշանակություն ունեն յուրաքանչյուր արարողության համար։ Դրանց գույների ընտրությունն ու ճիշտ համադրությունների ստեղծումը կարող է արտահայտել անձի ոճն ու նախընտրությունները, ինչպես նաև փոխանցել ամենանվիրական զգացմունքներն ու ստեղծել բարձր տրամադրություն։ Այսպիսով, ուշադրություն դարձրեք նույնիսկ ծաղիկների գույներին, իսկ մասնագետներին վստահեք դրանց գեղեցիկ զարդարումն ու համադրությունը։