Վարդերի տեսակներն ու առանձնահատկությունները
Ըստ հունական դիցաբանության՝ ծաղիկների աստվածուհի Քլորիսը վերադարձրեց անտառային մահացած նիմֆի կյանքը և դրա արդյունքում ստեղծեց մի նոր ծաղիկ։ Խաղողագործության և գինեգործության աստված Դիոնիսոսն այդ ծաղկին տվեց հաճելի բույր, իսկ գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեն ծաղկին անվանեց Էրոզ՝ իր որդու՝ սիրո և կրքի աստծո պատվին։ Էրոզը, որպես կաշառք, վարդեր նվիրեց Հարպոկրատին՝ լռության աստծուն, որպեսզի ապահովեր, որ վերջինը չի բարձրաձայնի աստվածների անխոհեմ վարքը։ Եվ այսպես՝ վարդը դարձավ գաղտնիության, լռության և սիրո խորհրդանիշը: Այս պատմությունը տարածվեց հռոմեական դիցաբանությունում, որտեղ գլխավոր հերոսներին փոխարինեցին իրենց աստվածները՝ Ֆլորան, Վեներան, Կուպիդոնը և Բաքուսը, իսկ Հարպոկրատը պահպանեց իր հունական անունը։
Մեր օրերում այս գեղեցիկ ծաղիկներն ունեն ավելի քան 150 տեսակ, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում են սեփական յուրահատկություններով, ձևով, բույրով, և իհարկե՝ խորհրդանիշով։ Այսպիսով, եկեք պարզենք, թե որ տեսակներով կարող ենք այսօր ստեղծել վարդերի մեծ բուկետ։
Վարդերի տեսակները
Ամենատարածված վարդերի տեսակներն այսօր վարդանման բույսերի էվոլյուցիայի արդյունք են, որոնց հետքերը հայտնաբերվել են Եվրոպայում, Ասիայում ու Հյուսիսային Ամերիկայում։ Ահա մի քանի տեսակներ, որոնք ունեն լայն ճանաչում․
● Հիբրիդային թեյի վարդերը՝ հայտնի հարուստ ու փարթամ թերթերով ծաղիկներ, որոնց քանակը տատանվում է 30-50 հատի միջև։ Վարդերի այս տեսակը սովորաբար կարելի է հայտնաբերել այգիներում կամ ծաղկային կոմպոզիցիաներում։
● Ֆլորիբունդան՝ Հիբրիդային թեյի և պոլիանտայի վարդերի խառնուրդը, որի արդյունքում ստեղծվում է վարդի յուրահատուկ տեսակ՝ ունակ պահպանելու իր գույնը տարվա բոլոր սեզոնների ընթացքում։
● Գրանդիֆլորա՝ հիբրիդային թեյի և ֆլորիբունդայի խառնուրդ է, բարձրահասակ է և սովորաբար հանդիպում է այգիներում ու պարտեզներում։
Գոյություն ունի նաև Չինական վարդ, որը հաճախ նմանեցնում են կակաչներին։ Այն ունի հարուստ կարմիր երանգ և տարբերվում է ավանդական վարդի տեսակներից։
Յուրաքանչյուր վարդ ունի տարբերվող բույր՝ բնորոշ իր տեսակին։ Դրանք այսօր ավելի հասանելի են, քանի որ Մոն Ամի ծաղկի խանութում գործում է ծաղիկների առաքում՝ Երևանում։ Ծաղկի խանութից կարող եք ձեռք բերել ոչ միայն վարդերի ամենատարբեր տեսակներն ու երանգները, այլ նաև դրանց գեղեցիկ համադրություններով կազմնված բուկետները, օրինակ՝ կարող եք ձեռք բերել կարմիր և սպիտակ վարդերի բուկետ՝ օգտվելով առաքման ծառայությունից։
Վարդերի նշանակություններն ըստ նրանց գույնի
Վարդերի ամենահայտնի և շատերի կողմից նախընտրելի տեսակն ունի հարուստ և մուգ կարմիր երանգ։ Դեռ Վիկտորյական դարաշրջանում, երբ մարդիկ չէին կարող արտահայտել ամենանվիրական զգացմունքները և նախընտրում էին անել դա ծաղիկների միջոցով, այս գեղեցիկ ծաղիկներին վերագրում էին սիրո և կրքի խորհրդանշությունները։ Այսինքն՝ կարմիր վարդեր նվիրելիս մարդիկ փորձում էին արտահայտել միմյանց հանդեպ ունեցած խորը սիրո զգացմունքը։ Մեր օրերում նույնպես, կարմիր վարդերը լայնորեն ասոցացվում են նուրբ զգացմունքների հետ և հատկապես նախընտրելի են սուրբ Վալենտինի օրվա առթիվ։
Սպիտակ վարդերը խորհրդանշում են ազնվություն և ունեն նուրբ սպիտակ թերթեր։ Դրանք հատկապես նախընտրելի են հարսանյաց արարողությունների ընթացքում և սրահին հաղորդում են յուրահատուկ անդորր։ Սպիտակ վարդերը նաև ներառվում են ծաղկային հավաքածուներում և ամենաբազմազան բուկետներում, որոնք կարող են արտահայտել ինչպես բուկետը նվիրող անձի զգացմունքները, այնպես էլ այն ստացողի յուրահատուկ ոճն ու ծաղիկների հարցում նրա նախընտրությունը։
Շատերի կողմից նախընտրելի վարդագույն վարդերն արտահայտում են երախտապարտություն և խորը հարգանքի զգացմունք։ Իսկ հետաքրքիրն այն է, որ վարդագույն վարդերն ունեն մեկից ավելի երանգներ, օրինակ՝ մուգ վարդագույն և բաց վարդագույն։ Բաց երանգները խորհրդանշում են շնորհք ու քաղցրություն, իսկ մուգ երանգները՝ երախտապարտության բարձր զգացում։
Վարդերի արտասովոր երանգների խորհրդանշությունը
Վարդերի արտասովոր երանգներից է դեղինը։ Դեղին վարդերն արտահայտում են ամուր ընկերությունն ու երջանկությունը։ Հատկապես ցուրտ եղանակների ընթացքում դրանք բնակարանը լցնում են ջերմությամբ, երջանկությամբ ու ստեղծում աչքին հաճելի տեսարան։ Դեղին վարդերը նաև լայնորեն ընգրկվում են այս կամ այն տոնական երեկոներում, ներառյալ՝ ծննդյան, կնունքի, հոբելյանական առիթների և այլ հավաքույթների ընթացքում։
Գոյություն ունեն նաև սև վարդեր, որոնք ծաղկավաճառները ստանում են ներկելով վարդը սև գույնով։ Վարդերի այս երանգը հաճախ կարելի է հանդիպել հուղարկավորությունների ընթացքում, սակայն, այն նաև ունի դրական խորհրդանշություն։ Սև վարդերը նաև ասոցացնում են նոր սկզբի և մեծ փոփոխությունների հետ, երբ անձը կյանքի մեկ փուլից կատարում է մեծ քայլ՝ դեպի նոր ու ոգևորիչ փուլ։ Սև վարդեր նաև օգտագործվում են տարբեր հանդիսությունների ու բեմական ներկայացումների ընթացքում՝ որպես անփոխարինելի բաղադրիչ։
Վարդերի խորհրդանշությունը ծաղկային բուկետներում և այլ կոմպոզիցիաներում
Վիկտորյական դարաշրջանում մարդիկ համադրում էին ծաղիկների տեսակները և ստանում նոր ու ավելի խորքային նշանակություններ։ Այդ ընթացքում վարդերն իրենց տեղն ունեին ամենատարբեր ծաղկային կոմպոզիցիաներում և համադրվելով այլ ծաղիկների ու երանգների հետ՝ կարողանում էին արտահայտել ավելի նվիրական զգացմունքներ։
Մեր օրերում այս ավանդույթը նույնպես ապրում է։ Բազում ծաղկավաճառներ՝ այդ թվում նաև Մոն Ամի ծաղկի խանութը, մեծապես կարևորում են ծաղիկների խորհրդանշությունը և դրանց ճիշտ համադրությունները։ Այսպիսով, այցելելով ծաղկի սրահ, կարող եք ձեռք բերել Ձեր իսկ նախընտրելի զգացմունքը՝ ծաղկային ամենագեղեցիկ բուկետի տեսքով և նվիրել այն ամենաթանկ մարդուն։