Յուրահատուկ ծաղիկներ ծաղկեփնջերի համար
Յուրաքանչյուր ծաղկեփունջ ունի որոշակի խորհրդանիշ, որի շնորհիվ ընտրած ծաղկեփունջը դառնում է է՛լ ավելի հետաքրքիր և կատարյալ։ Այս գրառմամբ կուսումնասիրենք ծաղիկների մի քանի տեսակներ ու նրանց պատմությունը, ինչպես նաև կպարզենք, թե ինչու են նրանք այսքան սիրված շատերի կողմից։
Գեղեցիկ ծաղիկներ․ Խոլորձներ
Ծաղկի այս տեսակը տարածում ունի գրեթե ամենուր, այդ թվում նաև արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։
Այն շատերիս հայտնի է «Օրխիդեա» անվամբ, որը բուսականության մեջ ունի ամենամեծ ընտանիքը, գրեթե 25,000-ից մինչև 30,000 տեսակներ, և ամենահին պատմությունը։
Ենթադրվում է, որ խոլորձներն առաջին անգամ ի հայտ են եկել ուշ Կավճի ժամանակաշրջանում, այն ժամանակ, երբ դինոզավրերը դեռ շրջում էին Երկրի վրա: Խոլորձների էվոլյուցիան կարելի է վերագրել նրանց եզակի վերարտադրողական տեսակով, որը բնորոշվում է փոշոտման գերազանց մեխանիզմներով և փոշոտողների հետ բարդ հարաբերություններով:
Ծաղիկների այս տեսակը հակված է էկոլոգիական հարմարվողականությանը, ինչի շնորհիվ այն հեշտությամբ աճում է ամենատարբեր միջավայրներում։ Սա պայմանավորված է փոշոտման բարձր ռազմավարությամբ, որը ներառում է մեղուների, թիթեռների, ցեցերի ու թռչունների հետ բարդ հարաբերություններով։
Ինչ է խորհրդանշում խոլորձը
Պատմության զարգացմանն ընդառաջ, տարբեր մշակույթներ խոլորձներին վերագրեցին նրբագեղությունը, ազնվականությունն ու բարեկեցությունը։ Սակայն, ծաղկի տեսակն անտարբեր չի թողել նաև մի շարք փիլիսոփաներին, որոնցից մեկը՝ Ֆոնֆուցիոսը, ծաղիկը վերագրել է նուրբ բուրմունքի և նրբագեղության հետ։ 19-րդ դարում խոլորձը ձեռք բերեց ավելի լայն համբավ, և բազում կոլեկցիոներներ ու բուսաբաններ սկսեցին հավաքել խոլորձների ամենատարբեր տեսակները։
Խոլորձը մեր օրերում
Մեր օրերում նույնպես, խոլորձն ունի մեծ համբավ և սիրված է շատերի կողմից։ Այն օգտագործվում է տարբեր ծաղկեփնջեր ստանալու համար, իսկ ոմանք էլ ծաղիկը նախընտրում են առանց այլ ծաղկային հավելումների։
Այսօր խոլորձը հնարավոր է ձեռք բերել այցելելով Մոն Ամի մասնագիտացված ծաղկի սրահ։
Վարդեր
Շատերիս հայտնի «Ծաղիկների թագուհին» սիրված է արդեն հազարամյակներ շարունակ։ Վարդերն ունեն տարբեր գույներ և առանձնանում են ինչպես մշակութային առանձնահատկություններով, այնպես էլ խորհրդանշությամբ։ Ասում են, որ վարդերն առաջին անգամ աճել են 5000 տարի առաջ, Չինաստանում։
Այդ ժամանակներում վարդն իր մշտական տեղն ուներ չինական այգիներում, քանի որ իր յուրահատուկ գեղեցկությունից բացի, այն նաև օգտագործվում էր բժշկությունում։ Հետագայում վարդերից նաև պատրաստվեցին օծանելիքներ։
Վարդերը նաև սիրված էին Հռոմում, որտեղ օգտագործվում էին զանազան ծեսերի ընթացքում։ Հռոմեացիները վարդերի թերթերից պատրաստում էին խալիներ՝ ի նշան այս կամ այն ծեսին։
Մշակույթ և խորհրդանշություն
Բույսերի ընտանիքում վարդերն ամենատարածվածներից մեկն են։ Սակայն, քչերը գիտեն այս ծաղիկներին վերագրվող մշակույթն ու նրանց խորհրդանշությունը։
Վարդերը խորհրդանշում են գեղեցկությունն ու սերը։ Այս դեպքում, հատկապես հայտնի է կարմիր վարդը, որն արտահայտում է սեր և կիրք։ Դեղին վարդերը հաճախ հիշեցնում են արևի վառ ճառագայթներին, դրական լիցքերին ու բարձր տրամադրությանը։ Այս իսկ միտումով էլ այն շատերը նախընտրում են որպես շնորհավորական ծաղկեփունջ։
Վարդերն այսօր
Մեր օրերում վարդերը նույնքան տարածված են և սիրված, ինչպես դարեր առաջ։ Այդ միտումով էլ, գոյություն ունեն վարդերի տարբեր գույներ, ներառյալ կարմիրը, սպիտակը, դեղինը և վարդագույնը։ Չնայած, որ վարդերն ունեն ընդհանուր խորհրդանիշ, յուրաքանչյուր երանգ արտահայտում է մի առանձին իմաստ։ Օրինակ՝ սպիտակ վարդերն արտահայտում են ազնվությունը, մինչդեռ վարդագույն վարդերն արտահայտում են հարգանքը, երախտագիտության զգացումն ու երջանկությունը։ Վարդերի բոլոր հասանելի տեսակներից կարելի է ստանալ գեղեցիկ ծաղկեփնջեր, որոնք կարող են տպավորել դեռ առաջին հայացքից։
Ձեր ծաղկեփունջը կարող եք ձեռք բերել Մոն Ամի խանութ-սրահից, որտեղ նաև գործում է ծաղիկների առաքում։
Ամփոփում
Գեղեցիկ ծաղկեփնջերն ունակ են բարձրացնել տրամադրությունը, տարածքին տալ դրական լիցք և ավելին։ Իսկ ծաղկային կոմպոզիցիաներ ստեղծելիս կարևորվում են ամենատարբեր ծաղիկները, չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրն ունակ է իր սիմվոլիկան ավելացնել կոմպոզիցիային։ Այսպիսով, հաջորդ անգամ ծաղկեփունջ ընտրելիս կարող եք նաև դիտարկել խոլորձներն ու վարդերը, որոնցից յուրաքանչյուրը կարող են ծաղկեփնջին տալ է՛լ ավելի գեղեցիկ և յուրահատուկ տեսք։
Իսկ ձեր ծաղկեփունջը ձեռք բերելու համար այցելեք Մոն Ամի մասնագիտացված ծաղկի սրահ, կամ էլ պատվիրեք առցանց՝ օգտվելով խանութ-սրահի բարձրակարգ կայքից։