Հարսանեկան ծաղկեփունջ․ պատմությունը, ավանդույթներն ու նշանակությունը

Հարսանեկան ծաղկեփունջն ավելին է, քան հասարակ ծաղիկների հավաքածու։ Այն կնիք է խորհրդանշող սերը, երջանկությունն ու հույսը։ Այն նաև դարերից եկող սովորույթների ու ավանդույթների հիմքերից մեկն է։ 

Այսպիսով, բացահայտելով դրա պատմությունը, հնարավոր է ձեռք բերել ավելի խորը հասկացություն դրա կարևորության և տեսակների վերաբերյալ, որոնք ժամանակի հետ միասին փոփոխվել ու կատարելագործվել են։

Հարսանեկան ծաղկեփունջ․ պատմական արմատները

Դարեր առաջ հարսանեկան ծաղկեփնջի նշանակությունը տարբերվում էր մեր օրերում հարսանեկան ծաղկեփնջերի նշանակությունից։ Հին Հռոմում հարսանեկան արարողության ժամանակ հարսները ձեռքում պահում էին զանազան բույսեր և համեմունքներ։

Այն ժամանակներում մարդկանց համար դրանք խորհրդանշում էին պտղաբերությունը, որոշներն էլ նման կերպով փորձում էին վախեցնել չար ոգիներին։ Նրանք հավատում էին, որ բուրմունքների համադրությունը հարսի համար պաշտպանիչ պատնեշ էր, որը կօգներ նրան սկսել ամուսնական կյանքն օրհնությամբ։ 

Վիկտորյական դարաշրջան
Ժամանակների փոփոխության հետ մեկտեղ փոխվեցին նաև հարսանեկան ծաղկեփնջերը։ Խոտաբույսերն ու համեմունքները փոխարինվեցին ծաղիկներով, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր յուրահատուկ նշանակությունը։ 

Վիկտորյական դարաշրջանում մեծ ճանաչում ձեռք բերեց «ծաղիկների լեզուն»։ Սիրելիներն ու հարազատները միմյանց նվիրում էին տարատեսակ ծաղկեփնջեր, որոնք ընտրում էին զգուշորեն՝ հաշվի առնելով դրանց նշանակությունը։

Այս ավանդույթը տարածում գտավ նաև հարսանեկան արարողությունների ընթացքում․  հարսներն արդեն ընտրում էին հարսանեկան ծաղկեփունջ, որը կհամապատասխաներ իրենց նախընտրություններին և ոճին։

Ավանդույթներն աշխարհի տարբեր անկյուններում
Չնայած, որ հարսանեկան ծաղկեփունջն ընդհանուր ավանդույթ էր գրեթե ամբողջ աշխարհում, սակայն որոշ երկրներում դրանց ընդգրկումն արարողությունների ժամանակ ուներ տարբեր նշանակություն։ Ահա դրանցից մի քանիսը․

  • Ծաղկեփնջի նետում․ Լայնորեն ճանաչում ունեցող սովորութը հատկապես տարածված է Արևմուտքում։ Այն իրենից ներկայացնում է հարսի կողմից հարսանեկան ծաղկեփնջի նետումը դեպի չամուսնացած կանանց կողմ։ Լեգենդն ասում է, որ ծաղկեփունջը բռնող կինը կլինի հաջորդ ամուսնացողը։

  • Հարսի և փեսացուի ծաղկեփունջեր․ Որոշ երկրներում փեսացուն իր կրծքին կրում է փոքր ծաղիկ, որը համապատասխանում է հարսի ծաղկեփնջի հետ։ Այս դեպքում ճիշտ ընտրված ծաղկի տեսակը կարող է արտահայտել ամուսնացող զույգի ներդաշնակ հարաբերությունները, երկուսի ներգրավվածությունը, ինչպես նաև արտահայտել միմյանց հանդեպ սերն ու հարգանքը։ 

  • Ծաղկեփնջի բաժանում․ Որոշ երկրներում էլ հարսն իր ծաղկեփնջի ծաղիկներից նվիրում է հարսնաքրոջը կամ հարսնաքույրերին։ Այս քայլը համարվում է անձի գնահատման և սիրո խորհրդանիշ, որը նաև գեղեցիկ տեսք է հաղորդում դեկորատիվ տեսանկյունից։

 

Հարսանեկան ձևավորում․ ինչպես ընտրել կատարյալը

Հարսանեկան ծաղկեփունջն արարողության ամենակարևոր գործոններից մեկն է։ Այսպիսով, ահա ծաղիկների մի քանի տարբերակ, որոնք կարող են առաջնորդել ծաղկեփնջի ընտրության հարցում։

  • Վարդեր․ Խորհրդանշելով սեր և կիրք՝ վարդերն արդեն երկար ժամանակ համարվում են առաջնային ընտրություն շատերի կողմից։ Հարսանեկան արարողությունների ժամանակ ծաղկեփունջը կարող է լինել կազմված սպիտակ վարդերից։ Դրանք նաև հիանալի համալրում են հարսանյաց սրահների զարդարման համար, քանզի ունակ են սրահին հաղորդել շքեղ և նրբաոճ տեսք։ 

  • Շուշաններ․ Պարզություն և առաքինություն խորհրդանշող շուշանները տարածված ընտրություն են ինչպես աշխարհի այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում։ Բացի ծաղկեփունջ ստանալուց, շուշանները կարող են նաև օգտագործվել փեսացուի բաճկոնի գրպանում տեղադրելու համար, քանզի ծաղկի այս տեսակը նաև արտահայտում է ներգրավվածություն, իսկ եթե զույգերից երկուսն էլ կրեն շուշաններ, ապա դա կարտահայտի նրանց պարզ հարաբերություններն ու ներդաշնակությունը։

  • Պիոններ․ Հարսի ծաղկեփունջ հնարավոր է ստանալ նաև պեոններով, ծաղիկների տեսակ, որն ասոցացվում է ռոմանտիզմի, բարեկեցության և երջանիկ ամուսնության հետ։

  • Դաշտային ծաղիկներ․ Մեկ այլ տարբերակներ են դաշտային ծաղիկներից պատրաստված ծաղկեփնջերը։ Այս տարբերակն առավել հարմար է սեզոնային հարսանեկան արարողությունների ժամանակ։ Օրինակ եթե հարսանյաց արարողությունը տեղի է ունենում ամառային ամիսների ընթացքում, ապա դաշտային ծաղիկների գեղեցիկ հավաքածուները կարող են հիանալի լրացում լինել արարողության ժամանակ։ 


Հայկական հարսանիք․ ծաղիկների նշանակությունը

Հայկական հարսանիքները նույնպես, առանձնանում են իրենց յուրահատկությամբ և զանազան ավանդույթների պահպանմամբ։ Այստեղ արարողությունները ներառում են կրոնական ծիսակատարություն, վառ հրավառություններ և զանազան պարեր։ Եվ ինչպես ցանկացած այլ գործոն, հարսանեկան ծաղիկների և ծաղկեփունջերի տեսակները նույնպես, ունեն կարևոր նշանակություն։

Լինելով սրահի ամենանշանավոր զարդարանքը, ծաղիկները նաև պարունակում են որոշակի սիմվոլիզմ, որոնք արտահայտում են դեռ հին ժամանակների սովորույթներն ու շունչը։ Դիմելով մասնագիտացված ծաղկի սրահ, հնարավոր կլինի ձեռք բերել հետևյալը․

  • Հարսի ծաղկեփունջ․ Ծաղկեփնջերի լայն տեսականին թույլ կտա հարսնացուին կատարել հիանալի ընտրություն, համընկնող սեփական նախասիրություններին և իհարկե արարողության թեմատիկային։

  • Սրահի զարդարում․ Ինչպես արդեն նշվեց, հայկական հարսանիքներն ուղղորդվում են երաժշտությամբ, պարերով և տոնակատարությամբ։ Այսպիսով, սեղանները, բեմերը և նույնիսկ միջանցքները կարելի է զարդարել հարսանիքի թեմատիկան արտահայտող ծաղիկներով, որոնք ոչ միայն գեղեցիկ տեսք կհաղորդեն տարածքին, այլ նաև այն կպատեն թարմ և հաճելի բուրմունքով։ 

  • Հարսանեկան մոմակալներ․ Հարսանեկան տրամադրությունն ապահովող մեկ այլ գործոն, որը կարող է կտրուկ փոխել սրահի տեսքը։ Հարսանեկան մոմակալները տարբերվում են իրենց ձևով, չափով, և իհարկե ոճով։ Ծաղկի սրահը նաև կարող է ներկայացնել մոմակալների լայն տեսականի՝ հաճախորդին տրամադրելով սեփական նախասիրությունն ընտրելու հնարավորություն։ 

Յուրաքանչյուր հարսանեկան արարողություն կարևոր է և յուրօրինակ։ Այսպիսով, վստահելով մասնագետներին, հնարավոր է ստանալ կատարելապես զարդարված հարսանեկան սրահ, որը կհյուրընկալի իր բոլոր այցելուներին և նրանց երեկոն կդարձնի անմոռանալի։ 

Դիմելով մասնագիտացված օգնությանը`հնարավոր է ստանալ նորն ու հինը միավորող արդյունք, որը կարտահայտի դարերից եկող ավանդույթներն ու մշակույթը։ Բացի այդ, պարբերաբար վերապատրաստվող մասնագետների օգնությամբ հնարավոր է ստանալ նրբագեղորեն զարդարված հարսանեկան սրահ, որը կարտացոլի որակն ու ճաշակի բարձր զգացումը։