Ի՞նչ ծաղիկներ նվիրել տարվա ցուրտ եղանակներին

Ծաղիկները բազմազան ենինչպես նաև դրանք նվիրելու առիթները։ Ծննդյան տարեդարձԱմանորՍուրբ Վալենտիննշանավոր հոբելյաններ և այլնորտեղ անհրաժեշտ են ամենագեղեցիկ տոնական ծաղկեփնջերը։ Ծաղիկներով հնարավոր է արտահայտել զգացմունքների լայն շարքսկսած ուրախությունից ու սիրուցմինչև կարեկցանքն ու շնորհավորանքը։

Ձմեռային ծաղիկների ուշագրավ առանձնահատկություններից մեկը՝ ավելի ցուրտ կլիմայական պայմաններում ծաղկելու կարողությունն էԻնչի շնորհիվ դրանք ոչ միայն մնայուն են և թարմայլ նաև մարմնավորում են ուժն ու գեղեցկությունըորն ունակ է ծաղկել և դիմակայել նույնիսկ դժվարին պայմաններում։ 

Սակայն ցուրտ ամիսների ընթացքում հաճախ այս կամ այն ծաղկի տեսակը հայթայթելը թվում է դժվարսակայն դա այդպես չէ։ Եկեք ծանոթանանք ծաղիկների այնպիսի տեսակների հետորոնք կարող եք ձեռք բերել նույնիսկ ձմռանը։

Հորտենզիաներ

Արտահայտիչ տեսք ունեցող ծաղիկներ՝ հատկապես ձմռան ընթացքում։ Հորտենզեաները սովորաբար զուգորդվում են գարնանային և ամառային ջերմ ամիսների հետսակայն դրանց որոշ տեսակներ կարող են պահպանել մնայուն և թարմ տեսքտը՝ նաև ձմեռային ամիսների ընթացքում։

Ծաղիկների այս տեսակը հասանելի է գունային հարուստ գամմայով և ներշնչում է կյանքի ջերմ նոտաներ և տոնական բարձր տրամադրություն։

Գեղեցիկ տեսքից բացիհորտենզեաները նաև ունեն յուրահատուկ խորհրդանշություն․ նրանք հաճախ զուգորդվում են երախտագիտությանըմբռնման և սրտանց զգացողությունների հետ։

Ձմռան ամիսներին հորտենզիա նվիրելը հաղորդում է գնահատանքի և ջերմության ուղերձդարձնելով այն իմաստալից քայլ՝ ընկերներիընտանիքի անդամների կամ գործընկերների համար:

Խոլորձներ (Օրխիդեա) 

Ծաղիկներորոնք ամառային ամիսներին կարող են արտահայտել թարմ կյանքի սկիզբըիսկ ձմռան ընթացքում մարմնավորել ձմեռային լռությունը և ձյան ճերմակությունը։

Խոլորձներն արտահայտում են սերն ու կիրքըինչի շնորհիվ շատերի կողմից հայտնի ընտրություն են հատկապես ձմեռային տոների ընթացքում։

Ցուրտ կլիմայական պայմաններում Խոլորձները ծաղկում են ավելի դանդաղսակայն Մոն Ամի ծաղկի մասնագիտացված խանութ-սրահի ջերմոցներն ապահովում են նրանց ծաղկման կատարյալ պայմաններըդրանով իսկ հասանելի դարձնում ձմեռային յուրաքանչյուր տոնի համար։

Վարդեր

Սերգեղեցկությունև անժամկետ նրբագեղություն խորհրդանշող ծաղիկների տեսակը հենց վարդերն են։ Դրանք ուշագրավ դիմացկունություն ունեն հատկապես ցուրտ պայմաններումինչի շնորհիվ էլ ձմեռային ամիսներին հնարավոր է գտնել վարդերի ամենատարբեր տեսակներն ու գույները։

Բացի այդվարդերը նաև հայտնի են խորհրդանշական այլ գաղափարներովորոնց նշանակությունը կախված է հենց դրանց գույնից։ Օրինակսպիտակ վարդերն արտահայտում են ազնվություն և երիտասարդությունինչպես նաև երիտասարդ սեր և հավատարմություն։

Կարմիր վարդերն արտահայտում են սեր և համակրանքինչի շնորհիվ հիանալի ընտրություն են զգացմունքները ծաղիկների միջոցով փոխանցելու համար։

Մեկ այլ սիրված ընտրություն է ծիրանագույն վարդերի տեսակըորոնք մատնանշում են ազնվությունն ու երախտապարտությունը։

Այսպիսովվարդերի շնորհիվ կարող ենք արտահայտել զանազան զգացմունքներ։ Ինչպես նաև ստանալ զգացմունքների վառ կոմպոզիցիա արտահայտող վառ համադրություններ։

Անթուրիում

Յուրահատուկ տեսք ունեցող ծաղկի տեսակորը կարող է համադրվել ծաղիկների այլ տեսակների հետ։ Իսկ արդյունքում կստացվի արտասովոր և գրավիչ փունջորը կարող է դառնալ մոտեցող տոների գլխավոր զարդ։

Ծաղկի այս տեսակը կարելի է բնութագրել սրտաձև տերևովորը հասանելի է սպիտակ և կանաչ գույների համադրությամբ։

Սակայն ի՞նչ են խորհրդանշում այս խորհրդավոր ծաղիկները։ Դեռ վաղ ժամանակներից Անթուրիումն ասոցացվում էր հյուրընկալության և հարստության հետինչի շնորհիվ մինչ այսօր հիանալի նվեր է այս կամ այն առիթի կապակցությամբ։

Ծաղիկն աճեցվում է արևի ուղիղ ճառագայթներից հեռու, որոնք կարող են վնասել դրա նուրբ թերթերը։ Իսկ որոշ դեպքերում էլ այն նույնիսկ սնվում է խոնավ միջավայրից։ Դրանով էլ կատարյալ ընտրություն դառնում հենց ձմեռային ամիսների ընթացքում։

 

<p dir="ltr" style="line-height: 1.3800000000000001; margin-top: 0pt;&