Ի՞նչ ծաղիկներ նվիրել կանանց տոնին
Ծաղիկները մշտապես արտահայտել են նրբագեղությունն ու գեղեցկությունը, ինչի շնորհիվ կարողացել են դառնալ բազում տոների անբաժանելի մասնիկը։ Շատերս մարտի 8-ն առանց ծաղիկների պատկերացնել չենք կարող, չէ՞ որ նրանց միջոցով արտահայտում ենք ամենանվիրական զգացմունքները, սերը, հարգանքը և երախտապարտությունը։ Այս գեղեցիկ տոնին ընդառաջ մենք որոշել ենք անդրադառնալ ծաղիկների էությանը, բացահայտել նրանց նշանակությունը և նոր իմաստ հաղորդել ծաղիկ նվիրելու դարավոր ավանդույթին։ Իսկ հետո կքննարկենք, թե ինչպես պատվիրել ծաղիկներ, առանց այցելելու ծաղկի խանութ։
Ծաղիկները դարեր առաջ
Դեռ հին ժամանակներից ծաղիկները գտնվում էին ուշադրության կենտրոնում և թաքցնում ամենանուրբ զգացմունքները։ Այս գաղափարն ուսումնասիրելիս մարդիկ սկսեցին հասկանալ ծաղիկների էությունը, ինչի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված էր նրանց վառ գույներով, բազմազան ձևերով և անուշ բույրով։
Հետագայում ծաղիկների ուսումնասիրությունն ընդլայնվեց, մարդիկ սկսեցին ուսումասիրել ծաղիկների հնարավոր լեզուն և յուրաքանչյուր ծաղկի սիմվոլիզմը, ինչպես նաև սեզոնի ազդեցությունը, որի արդյունքում շատերն առանձնացրեցին ծաղիկներն ըստ սեզոնի՝ ամռան, աշնան, ձմռան և գարնան ծաղիկներ։
Շատերն այնքան հետաքրքրված էին ծաղիկների լեզվի ուսումնասիրությամբ, որ ժամանակի ընթացքում այն վերածվեց գիտության և ձեռք բերեց սեփական անվանումը, այն է՝ ֆլորոգրաֆիա։
Ֆլորոգրաֆիա տերմինը նշանակում է արտահայտվել ծաղիկների միջոցով։ Այն հատկապես մեծ հայտնություն ձեռք բերեց Վիկտորյական դարաշրջանում, երբ մարդիկ այնքան նվիրված էին ծաղիկների լեզվին, որ իրենց բնակարաններում պահում էին ֆլորոգրաֆիայի վերաբերյալ ուղեցույցներ։
Ֆլորոգրաֆիան մեր օրերում
Այսօր նույնպես, շատերս գերադասում ենք արտահայտվել հենց ծաղիկների միջոցով։ Ինչը մատնանշում է ֆլորոգրաֆիայի առկայությունը նույնիսկ մեր օրերում։ Այսպիսով, շուտով մարտի 8 է, նոր հույզերի, շնորհավորանքների և ամենագեղեցիկ ծաղիկներ նվիրելու օրը։ Սակայն ինչպե՞ս կողմնորոշվել Մարտի 8 ի ծաղիկներ ընտրելու հարցում։
Ծաղիկների ընտրությունը. Ծաղիկներ Հայաստանում
Յուրաքանչյուր ծաղկի տեսակ կարող ենք նկարագրել երկու հիմնական առանձնահատկություններով․ արտաքին տեսքով և սիմվոլիզմով։
Արտաքին տեսքը ներառում է այն բոլոր հատկանիշները, որոնք մենք տեսնում ենք։ Այսինքն՝ ծաղիկների գույնը, ձևն ու ճափսը։ Իսկ սիմվոլիզմն արտահայտում է այն, ինչ ծաղիկների միջոցով մենք ցանկանում ենք արտահայտել կամ զգալ։
Այս երկու առանձնահատկությունները փոխկափակցված են, իսկ գլխավոր որոշիչ կարող է դիտարկվել նաև ծաղիկների գույնը։ Օրինակ, շատերը կարմիր վարդերն ու կակաչները վերագրում են սիրո և կրքի հետ։
Հարկ է նշել, որ ծաղիկների սիմվոլիզմը կարող է փոփոխվել ըստ նրանց գույների։ Այսինքն, եթե կարմիր վարերն ու կակաչներն արտահայտում են սեր և կիրք, ապա սպիտակ վարդերը և կակաչներն արտահայտում են մաքրության և ազնվության խորհրդանիշը։
Ծաղիկներն ունեն ևս մեկ որոշիչ․ այն է՝ նրանց բույրը։ Բազում փորձագետներ պնդում են, որ բույրի գործոնը կարող է արթնացնել տարբեր հիշողություններ։ Ծաղիկների դեպքում այս գործոնը կարող է հիշեցնել ամենագեղեցիկ և նվիրական հիշողությունները, որոնք անձին կուղղորդեն ժամանակի սահուն ճանապարհով՝ դեպի ջերմ օրեր։ Այս գաղափարի շնորհիվ շատերն ընտրություն կատարելիս առաջնորդվում են միայն բույրով, քանզի ֆլորոգրաֆիայի տեսանկյունից, նրանք ցանկանում են ծաղիկների միջոցով վերհիշել հաճելի հիշողությունները։
Ինչու՞ պատվիրել ծաղիկներ. Ծաղկի պատվեր Երևանում
Ինչպես արդեն գիտենք, ծաղիկներն ունակ են բարձրացնել տրամադրությունը և թարմացնել միջավայրը։ Որոշ հետազոտություններ էլ պնդում են, որ ծաղիկներն ունակ են բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։
Հաշվի առնելով գարնան այս գեղեցիկ տոնը և ծաղիկների հարուստ սիմվոլիզմը, Մոն Ամի ծաղկի մասնագիտացված խանութ սրահը ձգտեց ստեղծել այնպիսի համակարգ, որը կապահովեր ծաղիկների հեշտ առաքումը։ Այս ծառայության շրջանակում բազում անձինք արդեն հասցրել են հաճելի անակնկալ մատուցել սիրելիներին, ընկերներին և ընտանիքին։ Առաքումով ծաղիկներ ձեռք բերելու ևս մեկ առավելությունն այն է, որ Ձեր ծաղիկները Ձեզ հասնում են ավելի ապահով և թարմ վիճակում, ինչի շնորհիվ նվերը կատարյալ է՝ ստացողին երջանկացնելու համար։
Ամփոփում
Ծաղիկները մշտապես հմայության և գեղեցկության խորհրդանիշ են, նրանցից յուրաքանչյուրը պարունակում է ամենաթանկ և ամենանուրբ զգացմունքները։ Այսպիսով, գարնանային այս գեղեցիկ տոնը ջերմացրեք ամենաթարմ ծաղիկներով, որոնք կարող եք ձեռք բերել նույնիսկ գրանցելով առցանց պատվեր՝ Մոն Ամիի վեբ կայքում։