Ի՞նչ նվիրել Սիրո տոներին
Սուրբ Սարգսի տոն՝ սիրո համար առաջին տոն, որը նշվում է նվերների ամենաբազմազան և ստեղծարար տեսակներով, սակայն դասական ընտրություն են ծաղիկները՝ իրենց տարբեր ձևերով և գույներով։ Այս տոնին հաջորդում է մեկ այլ տոն՝ նվիրված սիրահարներին։
Նախընտրելի ծաղիկներ Վալենտինի ընթացքում
Ինչո՞ւ նախընտրելի, եթե բոլոր ծաղիկներն էլ օժտված են յուրահատուկ գեղեցկությամբ։
Թեպետ ծաղիկների յուրաքանչյուր տեսակ օժտված է սեփական առանձնահատկությամբ, հարկ է նշել, որ ծաղիկները պարունակում են որոշակի յուրահատուկ հատկանիշներ, որոնք բնութագրում են տվյալ ծաղկի իմաստն ու խորհրդանշությունը։ Հենց այս նպատակով էլ, առանձնացրել ենք ծաղիկների այն տեսակները, որոնք համապատասխանում են այս գեղեցիկ տոնին։
Վարդ
Վարդերը հասանելի են տարբեր երանգներով, չափսերով և ձևերով, որտեղ յուրաքանչյուր երանգ հանդիսանում է որոշակի զգացողության մարմնավորումը։ Այսպիսով, Վալենտինի օրվա համար կարող եք հաշվի առնել հետևյալ երանգները․
- Դասական կարմիր վարդեր․ Խորհրդանշելով սեր և կիրք, կարող ենք ասել, որ կարմիր վարդերն այս տոնի անբաժան մասնիկն են։ Արդեն ավանդույթ դարձած ծաղիկները տարիներ շարունակ ընտրվում են արտահայտելու խորը զգացմունքներ և տոնական տրամադրություն։
- Նուրբ վարդագույն վարդեր․ Վարդագույն վարդերը մարմնավորում են շնորհը, հիացմունքը և քաղցրությունը: Վարդագույնի ավելի բաց երանգներն արտացոլում են հիացմունք և երախտագիտություն՝ դրանք դարձնելով իդեալական ընտրություն՝ Վալենտինի տոնին ջերմություն և երախտապարտություն փոխանցելու համար:
- Մանուշակագույն վարդեր․ Մանուշակագույն կամ լավանդա գույնի վարդերն ունեն յուրահատուկ հմայք, որոնք ներկայացնում են կախարդանքն ու առեղծվածը:
- Վարդերի խառնուրդ․ Արտասովոր համադրություն, որտեղ հնարավոր է ներառել վարդերի մի քանի երանգներ և տալ ծաղկեփունջին ավելի իմաստալից էություն։ Օրինակ, համադրելով կարմիր և սպիտակ վարդերը, հնարավոր է ստանալ միասնություն և հարմոնիա արտահայտող փունջ։
Այսպիսով, վարդերից կարելի է ստանալ ինչպես դասական, այնպես էլ արտասովոր ընտրություններ, որոնք կգունավորեն սիրո տոնը՝ իրենց վառ և հմայիչ երանգներով։
Խոլորձ
Ծաղիկների այս տեսակն արտահայտում է այնպիսի ոճ, որը նվիրելիս հնարավոր է մատնանշել անձի հանդեպ հոգատարությունն ու ուշադրությունը։ Ծաղկի տեսքն էլ ավելի տպավորիչ դարձնելու համար հնարավոր է համադրել այն այլ տեսակների հետ․
Մոն Ամի մասնագիտացված խանութ-սրահը ներկայացնում է խոլորձի փունջերի երեք տեսակ․
-
Wonders of Colours․ Ծաղկեփունջը ստեղծված է գունային տարբեր, սակայն համահունչ համախմբմամբ, որտեղ նկատելի են սպիտակ խոլորձները, կարմիր և վարդագույն վարդերը, ինչպես նաև կանաչ և մանուշակագույն հավելումները։ Անվանումը հուշում է ծաղիկների երանգների բազմությունը։
-
Pink Fantasy․ Խոլորձի և վարդերի համախմբման մեկ այլ տարբերակ, որտեղ գերակշռում է նաև կանաչ գույնը։ Ծաղկեփունջը պարունակում է սպիտակ խոլորձներ և վարդագույն վարդեր, հենց այստեղից էլ գալիս է հավաքածուի անվանումը։
-
Amazing Beauty․ Շլացուցիչ գեղեցկություն, որտեղ տեսանելի են վարդագույն խոլորձներ և ավելի բաց երանգ ունեցող փոքր վարդեր։ Նման համադրությունը ստեղծում է ծաղկեփունջի այնպիսի տեսք, որը ստիպում է նայել և զննել այն ավելի երկար՝ տարբերակելու համար ներառված ծաղիկների տեսակները։
Լիզիանտուս
Եվս մեկ ոչ ձմեռային ծաղկի տեսակ, որը հնարավոր է ձեռք բերել նույնիսկ ամենացուրտ ամիսների ընթացքում։ Մոն Ամին առաջարկում է ծաղկի այս տեսակը ներառող երեք ծաղկեփունջ․
-
Shades։ Այս ծաղկեփունջը ստեղծված է բաց երանգներ ունեցող ծաղիկներով, և ձևավորված է մուգ երանգներով վարդի բոժոժներով, որոնք ծառայում են որպես ստվեր՝ ծաղկեփունջին հետաքրքիր տեսք տալու համար։
-
Colour Burst։ Վառ գույներ և ծաղիկների բազմազանություն՝ մեկ ծաղկեփունջի մեջ։ Այստեղ հնարավոր է գտնել նարնջագույն, մանուշակագույն, ինչպես նաև կանաչ գույների համադրությունը։
-
Passion։ Գարնանային շունչ հաղորդող ծաղկեփունջ, որտեղ բացի ծաղիկներից հնարավոր է նաև նկատել կանաչ տերևներ։ Ծաղկեփունջի անվանումը թարգմանաբար նշանակում է կիրք՝ մատնանշելով Վալենտինի օրվա խորհրդանշությունը։
Վալենտինի տոն ու նվիրելու արվեստ
Նվիրելու արվեստի առաջին գործոնը տվյալ անձին ճանաչելու և նրա նախընտրությունները հասկանալու գաղափարն է։ Այնուհետև հիմնվելով նման տեղեկության վրա, հնարավոր է ընտրել յուրօրինակ և անհատականացված նվեր, որը կտպավորի այն ստացողին։
Այս տեխնիկան կիրառելի է նաև Վալենտինի օրվա նվերի ընտրության հարցում, երբ անհրաժեշտ է տպավորել՝ միաժամանակ արտահայտելով ամենակարևոր զգացմունքները։
Ինչ անել, եթե ծաղկի նախընտրելի տեսակը ձմռանը համարվում է ոչ սեզոնային.
Ձմռան ամիսներին ոչ սեզոնային ծաղիկներ հայթայթելը թվում է բարդ առաջադրանք, հատկապես երբ չգիտենք, թե որտեղ փնտրել։
Նման պարագայում անհրաժեշտ է այցելել Մոն Ամի ծաղկի մասնագիտացված խանութ-սրահ, որտեղ հասանելի են ինչպես ստանդարտ ծաղիկների տեսակները, այնպես էլ վերոնշյալ արտասովոր և բացառիկ տեսակները, որտեղ անշուշտ կգտնեք ձեր նախընտրելի տեսակը։
Ամփոփում․ Սիրո տոն և ծաղիկների առաքում Երևանում
Ծաղիկներ ընտրելու գործընթացը լի է հաճելի անակնկալներով, ձևավորման նրբություններով և խորհրդանշական հավելումներով։ Իսկ փետրվարի 14-ի նվերը կարող եք ձեռք բերել այցելելով Մոն Ամի ծաղկի մասնագիտացված խանութ-սրահ Երևանում, կամ այցելել խանութ-սրահի վեբ կայք, որտեղ գործում է ծաղիկների առաքում և կարող եք պատվիրել ծաղիկներ օնլայն համակարգով։
Այսպիսով, կատարեք ձեր ընտրությունը՝ մասնագիտացված խորհրդատվության միջոցով, ընտրեք կատարյալ համադրությունը և գունավորեք ձեր Վալենտինի օրը։