ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
1․ Ե՞րբ է հարսանեկան զարդարանքների պլանավորումը սկսելու լավագույն ժամանակը։
- Քանի որ ծաղիկները հարսանեկան արարողության կարևոր առանձնահատկությունն են, պլանավորում սկսելը երբեք շուտ չէ: Սովորաբար բավարար է սկսել հարսանիքից 6-8 ամիս առաջ: Սա մեզ հնարավորություն կտա գտնել անհրաժեշտ բոլոր դետալները: Հարսանեկան ծաղիկները կարող են առանձնահատուկ լինել, և գույները հաճախ պետք է շատ ճշգրիտ լինեն, ուստի որքան շուտ սկսենք, այնքան ավելի լավ:
2․ Հարսանեկան ի՞նչ ծառայություններ ունեք:
- Մենք կարող ենք ստեղծել ծաղկային ցանկացած կոմպոզիացիա ձեր հարսանիքի համար՝ ծաղկեփնջեր, բուտոնիներ, խորանի կամարներ, ամառային բացօթյա կոմպոզիցիաներ և նույնիսկ ծաղկեպսակներ: Մենք ունենք նաև հարսանեկան պարագաների լայն տեսականի՝ տարոսիկներ, հրավիրատոմսեր, մոմեր, նստատեղի քարտեր, սեղանի համարներ և այն։
3․ Ես պլանավորում եմ իմ հարսանիքն արտերկրից: Խնդրում եմ օգնել։
- Մեր հաճախորդներից շատերն են կազմակերպում իրենց հարսանիքն արտերկրից: Մենք հնարավորինս պարզ ենք կազմակերպում ողջ գործընթացը ձեզ համար՝ միշտ հասանելի ու պատրաստ լինելով ցանկացած հարցման համար: Որպեսզի Ձեզ առավել հարմարավետ զգաք և իմանաք, թե ում հետ եք աշխատում, մենք կարող ենք խոսել նաև հեռախոսով, WhatsApp, Viber կամ այլ հավելվածներով:
4․ Ի՞նչ կլինի, եթե իմ ուզած ծաղիկներն իմ հարսանիքի ժամանակահատվածում սեզոնային չլինեն։
- Շատ ծաղիկներ հասանելի են ողջ տարվա ընթացքում, բայց կան այնպիսինները, որոնք ծաղկում են միայն հատուկ սեզոնների ընթացքում: Պլանավորման փուլում մենք լսում ենք ձեր նախընտրությունները, և եթե Ձեր հարսանիքի ժամանակահատվածում տվյալ ծաղիկները հասանելի չեն լինում, ապա կարող եք վստահել մեզ, քանի որ ձեզ առաջարկվելու է իդեալական այլընտրանք, ինչը կօգնի ստեղծել սպասվածից էլ առավել գրավիչ արդյունք։
5. Ի՞նչ ոճերում է Mon Amie-ի աշխատանքը։
- Մենք հայտնի ենք մեր բնությամբ ոգեշնչված դիզայնով։ Ծաղիկներն իրենց բնույթով են արդեն իսկ գեղեցիկ են, և Mon Amie-ում հպարտությամբ պահպանվում են դրանց բնական ձևը, գույնը և հյուսվածքը: Վինտաժ, դասական, ժամանակակից, ռետրո, ռոմանտիկ, էլեգանտ, փայտային, ծովային․․․ մենք կօգնենք ստանալ ցանկացած ոճ և թեմա, ինչը դուք ցանկանում եք։
6. Ինչպե՞ս ճիշտ խնամել ծաղիկները:
- Պահեք լավ լուսավորված սենյակում՝ խուսափելով արևի ուղիղ ճառագայթներից: Ծաղիկների ջուրը պետք է փոխել ամեն օր, որպեսզի դրանք ավելի երկար ու թարմ պահպանվեն։
7. Կարո՞ղ եմ ծաղիկներ ուղարկել ոչ աշխատանքային օրերին և տոներին:
- Mon Amie-ն աշխատում է 24/7 ռեժիմով։ Տոնական օրերին պատվերը պետք է գրանցել նախօրոք։
8 Կարո՞ղ եմ անանուն առաքում պատվիրել:
- Առաքումը կարող եք պատվիրել անանուն: Առաքիչը ոչ մի տեղեկություն չունի գնորդի մասին: Միայն ծրարը կարող է պարունակել որևէ տեղեկատվություն, այն դեպքում, երբ գնորդն այնտեղ նշումներ է թողել: Հաճախորդի տեղեկատվությունը համարվում է գաղտնի:
9. Ի՞նչ կլինի պատվերի հետ, եթե սխալ հասցե նշել:
- Եթե վստահ չեք, որ ձեր տրամադրած հասցեն ճիշտ է, ավելի լավ է ստուգել այն առաքումից առաջ: Հակառակ դեպքում մենք չենք կարող երաշխավորել պատվերի ճիշտ ժամանակին առաքումը: Եթե հասցեն սխալ է նշված, և առաքիչը չի կարողանում Ձեզ հետ կապ հաստատել, ապա պատվերը կվերադարձվի խանութ, մինչ Ձեզ հետ կապ հաստատելը։